Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 97 Ապահովագրական բրոքերային գործունեության լիցենզավորումը. 1. Ապահովագրական բրոքերային գործունեության լիցենզիա կարող է ստանալ միայն առևտրային կազմակերպությունը. 2. Ապահովագրական բրոքերային գործունեության լիցենզիա ստանալու համար առևտրային կազմակերպությունը Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված ձևով, բովանդակությամբ ու կարգով Կենտրոնական բանկ է ներկայացնում հետևյալ փաստաթղթերն ու տեղեկությունները՝ 1) միջնորդագիր. 2) սույն օրենքի 90-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված պահանջներին համապատասխանող ապահովագրական բրոքերային կազմակերպության պատասխանատվությունն ապահովագրող պայմանագիրը. 3) առևտրային կազմակերպության մասնակիցների մասին տեղեկատվություն. 4) առևտրային կազմակերպության իրավասու մարմնի որոշումը՝ ապահովագրական բրոքերային կազմակերպության պատասխանատու անձինք նշանակելու մասին. 5) ապահովագրական բրոքերային կազմակերպության պատասխանատու անձանց գործունեության մասին տեղեկանք, դրանց վավերացված ստորագրությունների նմուշները. 6) ապահովագրական բրոքերային կազմակերպության գործունեության կանոնակարգերը. 7) ապահովագրական բրոքերի գործունեության տարածքը Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված չափանիշներին համապատասխանելու մասին հայտարարություն. 8) ապահովագրական բրոքերային կազմակերպության կանոնադրական կապիտալում նշանակալից մասնացություն ունեցող անձանց, նրանց անհատական տվյալների, դիտավորությամբ կատարված հանցագործության համար դատվածություն չունենալու (եթե այդ դատվածությունը մարված կամ վերացված է օրենքով սահմանված կարգով) մասին գրավոր հայտարարություն) և մասնակցության չափի մասին տեղեկություններ. 9) պետական տուրքի վճարման անդորրագիրը. 10) Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանած այլ փաստաթղթեր: |