Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 114 Բաժնետիրական ընկերության արտոնյալ բաժնետոմսեր և պարտատոմսեր թողարկելու և շահութաբաժիններ վճարելու իրավունքի սահմանափակումները. 1. Բաժնետիրական ընկերությունն իրավունք ունի թողարկել արտոնյալ բաժնետոմսեր, որոնք դրանց տերերին երաշխավորում են շահութաբաժիններ ստանալ, որպես կանոն, բաժնետոմսերի անվանական արժեքից որոշված տոկոսներով` անկախ բաժնետիրական ընկերության տնտեսական գործունեության արդյունքից, ինչպես նաև մյուս բաժնետերերի համեմատությամբ նախապատվության իրավունքով ստանալ բաժնետիրական ընկերության լուծարումից հետո մնացած գույքի մասը և նման բաժնետոմսերի թողարկման պայմաններով նախատեսված այլ իրավունքներ: Արտոնյալ բաժնետոմսերը դրանց տերերին իրավունք չեն տալիս մասնակցել բաժնետիրական ընկերության գործերի կառավարմանը, եթե այլ բան նախատեսված չէ կանոնադրությամբ: Արտոնյալ բաժնետոմսերի բաժինը չպետք է գերազանցի բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի ընդհանուր ծավալի քսանհինգ տոկոսը. 2. Բաժնետիրական ընկերությունները կարող են թողարկել ապահովված և չապահովված պարտատոմսեր` անկախ կանոնադրական կապիտալի չափից. 3. Բաժնետիրական ընկերությունն իրավունք չունի շահութաբաժիններ հայտարարել և վճարել, եթե բաժնետիրական ընկերության զուտ ակտիվների արժեքը պակաս է նրա կանոնադրական կապիտալից կամ շահութաբաժիններ վճարելու արդյունքում կպակասի դրա չափից: |