Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ article 23 Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ պրոբացիայի ծառայության կողմից զեկույցներ տրամադրելը. 1. Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ զեկույցը տրամադրում է պատժի կրման վայրի պրոբացիայի ծառայության տարածքային մարմինը (սույն գլխում այսուհետ` տարածքային մարմին). 2. Տարածքային մարմինը պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ զեկույցը ներկայացնում է օրենքով սահմանված կարգով և ժամկետներում դատապարտյալի կողմից պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու դիմումի մասին պաշտոնական ծանուցում ստանալու դեպքում. 3. Զեկույց տրամադրելու համար տարածքային մարմինն անհապաղ, բայց ոչ ուշ, քան երեք աշխատանքային օրվա ընթացքում կապ է հաստատում քրեակատարողական հիմնարկի հետ և պայմանավորվում հանդիպել դատապարտյալի հետ, համապատասխան քրեակատարողական հիմնարկից պահանջում է անձի անձնական գործը կամ տեղում ծանոթանում անձնական գործին և կազմում դատապարտյալի անձնական գործը: 5. Պրոբացիայի ծառայողը տվյալների շտեմարանում առկա տեղեկությունների, անձնական գործի, պրոբացիայի շահառուի, նրա ուսման կամ աշխատանքի վայրի վարչակազմի, ընտանիքի անդամների, ազգականների, ընկերների, հարևանների, տուժողների կամ տուժողների ներկայացուցիչների հետ հանդիպումների, հարցումների արդյունքում պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, հիմնարկներից և այլ կազմակերպություններից ստացված տեղեկությունների, ինչպես նաև համապատասխան քրեակատարողական հիմնարկի ծառայողների և այլ անձանց տրամադրած տվյալների հիման վրա կազմում է զեկույց և ներկայացնում զեկույց պահանջած մարմին. 6. Պրոբացիայի շահառուն սեփական նախաձեռնությամբ կարող է իր վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ ներկայացնել զեկույցում ներառելու նպատակով. 7. Զեկույցի մեջ նշվում են պրոբացիայի շահառուի՝ 1) անունը, ազգանունը, հայրանունը. 2) ծննդյան օրը, ամիսը, տարին. 3) անձի սոցիալ-հոգեբանական բնութագիրը. 4) աշխատունակությունը, աշխատանքային ստաժը և զբաղմունքի տեսակը. 5) կրթությունը. 6) առողջական վիճակը. 7) սոցիալական, գույքային դրությունը. 8) ընտանեկան դրությունը և խնամքի տակ գտնվող անձանց առկայությունը. 9) բնակության մշտական վայրի առկայությունը. 10) որոշակի հակումները, հնարավոր կախվածությունները, նախասիրությունները. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ article 23 11) արարքի բնույթն ու հանրության համար վտանգավորության աստիճանը. 12) իր կատարած հանցանքի նկատմամբ ունեցած վերաբերմունքը. 13) քրեակատարողական հիմնարկում գտնվելու ընթացքում դրսևորած վարքագիծը, աշխատանքային գործունեությունն ու մասնակցությունը մշակութային, կրթական միջոցառումներին. 14) վերասոցիալականացմանը վերաբերող տվյալներ. 15) այլ հանգամանքներ. 8. Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ զեկույցի կազմման կարգը սահմանում է համապատասխան նախարարը: |