Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԳԵՐԵԶՄԱՆԱՏՆԵՐԻ ՈՒ ԴԻԱԿԻԶԱՐԱՆՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ article 6 Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման բնագավառում տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունները. 1. Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման բնագավառում համայնքի ղեկավարի իրավասություններն են` 1) համայնքային գերեզմանատներ և դիակիզարաններ կազմավորելը, շահագործելը և պահպանելը` քաղաքաշինական, բնապահպանական և սանիտարական նորմերի պահանջներին համապատասխան. 2) համայնքի վարչական տարածքում մահացած, հուղարկավորության կազմակերպման ստանձնողներ չունեցող քաղաքացիների հուղարկավորություն կամ դիակիզում կազմակերպելը. 3) գերեզմանատների տարածքների կառուցապատման նպատակով քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրման և համաձայնեցման փուլում քաղաքաշինական փաստաթղթերում շենքերին և շինություններին (համապատասխան մակերեսներով և քանակով) առաջադրվող պահանջների և պայմանների պահպանման նկատմամբ հսկողություն իրականացնելը. 4) գերեզմանատների կառուցապատման հատակագծեր (օգտագործման սխեմաներ) մշակելը և հաստատելը. 5) նոր գերեզմանատների կազմակերպման համար հողամասեր հատկացնելը, գոյություն ունեցող գերեզմանատների սահմանները փոփոխելը և գերեզմանատների փակման վերաբերյալ որոշումներ ընդունելը. 6) գերեզմանատների զբաղեցրած հողերի կառուցապատման սխեմաների մշակման, դրանց սահմանների փոփոխման, նոր գերեզմանատների կազմակերպման աշխատանքները համակարգելը. 7) հուղարկավորությունները, վրահուղարկավորությունները, վերահուղարկավորությունները կազմակերպելու, գերեզմանատների, դիակիզարանների շահագործման և հուղարկավորությունների հետ կապված հարաբերությունները կարգավորող օրենսդրության, ինչպես նաև գերեզմանատների տարածքների կառուցապատման համար (շինարարության թույլտվություն ստանալուց հետո` շինարարության իրականացման փուլում) քաղաքաշինական փաստաթղթերում շենքերին, շինություններին (համապատասխան մակերեսներով և քանակով) առաջադրվող պահանջների և պայմանների պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնելը. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԳԵՐԵԶՄԱՆԱՏՆԵՐԻ ՈՒ ԴԻԱԿԻԶԱՐԱՆՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ article 6 8) մասնավոր գերեզմանատների տարածքների կառուցապատման համար (շինարարության թույլտվություն ստանալուց հետո՝ շինարարության իրականացման փուլում) քաղաքաշինական փաստաթղթերում շենքերին, շինություններին (համապատասխան մակերեսներով և քանակով) առաջադրվող պահանջների և պայմանների խախտման դեպքում դրանք ողջամիտ ժամկետում (չի կարող գերազանցել 12 ամիսը) վերացնելու համար կարգադրագիր տալը. 9) մասնավոր գերեզմանատան շահագործման համար տրված թույլտվության պայմանների և պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնելը. 10) սույն օրենքով սահմանված դեպքերում՝ մասնավոր գերեզմանատան կառավարիչ չլինելու պարագայում, մասնավոր գերեզմանատան կառավարչի գործառույթներ իրականացնելը. 11) օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ. 1.1. Համայնքի ղեկավարը կամ նրա լիազորած անձը կամ կազմակերպությունը գերեզման օգտագործող է համարվում այն գերեզմանների համար, որոնք չունեն գերեզման օգտագործող: Սույն մասով նախատեսված դեպքերում համայնքի ղեկավարը կամ նրա լիազորած անձը կամ կազմակերպությունն իրավունք ունի թույլատրելու հուղարկավորել բացառապես այդ գերեզմանում հուղարկավորված մահացածի ընտանիքի անդամին: |