Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 40.1 Նախադպրոցական, հանրակրթական և մասնագիտական ուսումնական հաստատությունների ղեկավարման իրավունքի հավաստագրի համար դիմելու որակավորման պահանջը և հավաստագրի դադարեցման հիմքերը. 1. Նախադպրոցական, հանրակրթական և մասնագիտական ուսումնական հաստատությունների ղեկավարման իրավունքի հավաստագրի համար կարող է դիմել այն անձը, որն ունի բարձրագույն կրթություն և վերջին 10 տարվա ընթացքում մանկավարժական կամ գիտամանկավարժական աշխատանքի կամ կառավարման ոլորտի առնվազն հինգ կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ. 2. Նախադպրոցական, հանրակրթական և մասնագիտական ուսումնական հաստատությունների ղեկավարման իրավունքի հավաստագրի գործողությունը դադարեցվում է հետևյալ դեպքերում. 1) ղեկավարման իրավունքի հավաստագիր ստացած անձի կողմից հավաստագիր ստանալու համար ներկայացված փաստաթղթերում կեղծ տեղեկատվություն հայտնաբերվելու. 2) ղեկավարման իրավունքի հավաստագիր ստացած անձի կողմից ուսումնադաստիարակչական գործառույթների հետ անհամատեղելի արարք թույլ տալու. 3) ղեկավարման իրավունքի հավաստագիր ստացած անձի կողմից պաշտոնավարման ընթացքում «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի «է» ենթակետով սահմանված չափով պետությանը ֆինանսական և գույքային վնաս պատճառելու. 4) ղեկավարման իրավունքի հավաստագիր ստացած անձի՝ դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչվելու. 5) ղեկավարման իրավունքի հավաստագիր ստացած անձի՝ դատական կարգով մանկավարժական կամ վարչական գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկվելու. 6) ղեկավարման իրավունքի հավաստագիր ստացած անձի այնպիսի հիվանդությամբ տառապելու, որը կարող է խոչընդոտել մանկավարժական կամ վարչական գործունեության կատարումը. 7) ղեկավարման իրավունքի հավաստագիր ստացած անձի՝ հանցագործության համար դատապարտվելու և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չլինելու, բացառությամբ այն դեպքի, երբ անձը դատապարտվել է ոչ դիտավորյալ հանցագործություն կատարելու համար: |