FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  41

Ընդհանուր ժողովի` հեռակա կարգով քվեարկությամբ (հարցման միջոցով) ընդունվող որոշումները.
1. Ընդհանուր ժողովի որոշումը կարող է ընդունվել առանց ժողով անցկացնելու (առանց օրակարգի հարցերի քննարկման և քվեարկության դրված հարցերի վերաբերյալ որոշումների ընդունման նպատակով ընկերության մասնակիցների համատեղ ներկա գտնվելու)` անցկացնելով հեռակա քվեարկություն (հարցման միջոցով): Նման քվեարկություն կարող է անցկացվել փաստաթղթերը փոստային, հեռագրային, հեռատիպային, հեռախոսային, էլեկտրոնային կամ փոխանցվող և ընդունվող հաղորդագրությունների իսկությունը և դրանց փաստաթղթային հաստատումն ապահովող կապի այլ միջոցներով փոխանակելու միջոցով: Հեռակա քվեարկության (հարցման) ճանապարհով ընդհանուր ժողովի որոշում ընդունելիս չեն կիրառվում սույն օրենքի 39-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված ժամկետները: Հեռակա քվեարկության անցկացման կարգը սահմանվում է ընկերության ներքին փաստաթղթերով, որը պետք է նախատեսի ընկերության մասնակիցներին առաջարկվող օրակարգի մասին պարտադիր ծանուցումը, մինչև քվեարկությունն սկսվելը բոլոր անհրաժեշտ տեղեկատվության և նյութերի հետ ընկերության մասնակիցների ծանոթանալու հնարավորությունը, մինչև քվեարկությունն սկսվելը ընկերության մասնակիցներին փոփոխված օրակարգի մասին պարտադիր ծանուցումը, ինչպես նաև քվեարկության ընթացակարգի ավարտի ժամկետը: