Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 77 Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ. 1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ 2-րդ գլխի, որն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հուլիսի 1-ից. 2. 2018 թվականի հուլիսի 1-ից ուժը կորցրած ճանաչել «Դատական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի հուլիսի 7-ի ՀՕ-159-Ն օրենքը: Մինչև 2018 թվականի հուլիսի 1-ը «Դատական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը գործում է այնքանով, որքանով չի հակասում սույն օրենքի 1-ին և 3-րդ գլուխներին. 3. Սույն օրենքի 9-րդ և 10-րդ հոդվածներով սահմանված օտար լեզուների իմացության պահանջը կիրառվում է 2020 թվականի հունվարի 1-ից. 4. Սույն օրենքի 44-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված իրավունքից կարող են օգտվել նաև մինչև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ուժի մեջ մտնելը «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «բ-դ» կետերով նախատեսված հիմքերով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված քաղաքացիները. 5. Դատական դեպարտամենտի ղեկավարը շարունակում է պաշտոնավարել մինչև Բարձրագույն դատական խորհրդի կողմից այդ պաշտոնում նոր նշանակում կատարվելը. 6. Մինչև 2018 թվականի հուլիսի 1-ը դատական ծառայության այն պաշտոններում նշանակված անձինք, որոնց պաշտոնները 2018 թվականի հուլիսի 1-ից կհամարվեն քաղաքացիական ծառայության պաշտոններ, կշարունակեն պաշտոնավարել որպես քաղաքացիական ծառայողներ. 7. Մինչև 2018 թվականի հուլիսի 1-ը Դատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալին, Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնի կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարին և Դատական դեպարտամենտի առանձնացված ստորաբաժանման ղեկավարին պաշտոնի նշանակում և այդ պաշտոնից ազատում է Բարձրագույն դատական խորհրդի նախագահը՝ Դատական դեպարտամենտի ղեկավարի առաջարկությամբ: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 77 8. Դատական դեպարտամենտում կառուցվածքային փոփոխությունների իրականացման արդյունքում դատական կարգադրիչների ծառայության նոր պաշտոն առաջանալու դեպքում տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձն իրավասու է Բարձրագույն դատական խորհրդի կողմից Դատական դեպարտամենտի կառուցվածքը հաստատելուց հետո՝ երկամսյա ժամկետում, տվյալ պաշտոնում նշանակելու այն դատական կարգադրիչին, որը՝ 1) բավարարում է տվյալ թափուր պաշտոնի անձնագրով կամ սույն օրենքի 48-րդ հոդվածով սահմանված պահանջները. 2) այդ մասին տվել է գրավոր համաձայնություն: Տվյալ թափուր պաշտոնի անձնագրով սահմանված պահանջներին դատական կարգադրիչի համապատասխանությունը որոշում է տվյալ պաշտոնին նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը՝ համապատասխանաբար Բարձրագույն դատական խորհրդի և Բարձրագույն դատական խորհրդի նախագահի կազմավորած համապատասխան հանձնաժողովների եզրակացության հիման վրա: Սույն մասով նախատեսված հանձնաժողովների կազմը և գործունեության կարգը սահմանում է Բարձրագույն դատական խորհրդի նախագահը. 9. Եթե սույն հոդվածի 8-րդ մասով սահմանված կարգով պաշտոնի նշանակում չի կատարվում, ապա այդ պաշտոնը համալրվում է սույն օրենքով նախատեսված մրցութային կարգով: Հանրապետության նախագահ Ա. Սարգսյան 2018 թ. հունիսի 26 Երևան ՀՕ-336-Ն |