Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ article 160 Ներքին տեղեկությունները. 1. Ներքին (ինսայդերական) տեղեկություն է համարվում ցանկացած չհրապարակված որոշակի տեղեկություն, որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն վերաբերում է մեկ կամ մի քանի արժեթղթերին կամ դրանց թողարկողներին, և որի հրապարակումը կարող է էական ազդեցություն ունենալ նշված արժեթղթերի և (կամ) դրանց հետ կապված ածանցյալ ֆինանսական գործիքների գների վրա. 2. Արժեթղթերի հետ կապված պատվերներ կատարող անձանց համար ներքին տեղեկություն է համարվում հաճախորդի կողմից տրամադրված չհրապարակված որոշակի տեղեկությունը, որը կապված է հաճախորդի կողմից տրված պատվերների հետ և ուղղակիորեն կամ անուղղակիորեն վերաբերում է մեկ կամ մի քանի թողարկողներին կամ նրանց արժեթղթերին, և որի հրապարակումը կարող է էական ազդեցություն ունենալ նշված արժեթղթերի և (կամ) դրանց հետ կապված ածանցյալ ֆինանսական գործիքների գների վրա. 3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերում նշված որոշակի տեղեկությունը տեղի ունեցած, տեղի ունեցող կամ ի հայտ գալու իրական հավանականություն ունեցող փաստի կամ իրադարձության վերաբերյալ տեղեկությունն է, որը բավարար է արժեթղթերի և (կամ) դրանց հետ կապված ածանցյալ ֆինանսական գործիքների գների վրա նշված փաստերի կամ իրադարձությունների հնարավոր ազդեցության մասին հիմնավորված եզրակացություն կազմելու համար. 4. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերում նշված տեղեկությունը, որը հրապարակվելու դեպքում կունենար էական ազդեցություն արժեթղթի կամ դրա հետ կապված ածանցյալ ֆինանսական գործիքի գնի վրա, այն էական տեղեկությունն է, որը ողջամիտ ներդրողը կկարևորեր տվյալ արժեթուղթը գնելու կամ վաճառելու վերաբերյալ որոշում կայացնելիս. 5. Հանրությանը հասանելի (հրապարակային) տեղեկությունների հիման վրա կատարված հետազոտությունները և գնահատականները չեն համարվում ներքին տեղեկություններ, նույնիսկ եթե դրանք կարող են էական ազդեցություն ունենալ արժեթղթերի և (կամ) դրանց հետ կապված ածանցյալ ֆինանսական գործիքների գների վրա: |