Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ (ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ) ՄԱՍԻՆ article 12 Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասությունը մասնավորեցման գործում. Հայաստանի Հանրապետության կառավարությունը` ա) սույն օրենքի 4 հոդվածով սահմանված կարգով ընդունում է մասնավորեցման ծրագրերի, դրանցում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծեր և ներկայացնում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով. բ) պետական գույքի մասնավորեցման ծրագրի կատարման ընթացքի վերաբերյալ տարեկան հաշվետվություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով: Պետական գույքի մասնավորեցման ծրագրի կատարման մասին հաշվետվությունը պետք է բովանդակի` - հաշվետու ժամանակաշրջանում ծրագրում նշված նպատակների իրագործման աստիճանը. - Հայաստանի Հանրապետության կառավարության իրականացրած միջոցառումների նկարագրությունը, հաշվետու տարում պետական գույքի մասնավորեցման վերաբերյալ տեղեկությունները, այդ թվում` մասնավորեցման գործարքների վերաբերյալ քանակային ցուցանիշները` ըստ մասնավորեցման ձևերի և ձեռնարկությունների, մասնավորեցման հետևանքով պետական բյուջե մուտք եղած միջոցների, ինչպես նաև մասնավորեցման հետևանքով փաստացի կատարված ներդրումների և ներդրումային պարտավորությունների մասին: Ծրագրի հաշվետվության ժամանակահատվածն ընդգրկում է օրացուցային տարին: Ընթացիկ տարվա ծրագրի կատարման մասին հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով` մինչև հաջորդ տարվա մայիսի 1-ը. գ) սահմանափակումներ է կիրառում մասնավորեցման ընթացքում գտնվող ընկերությունների նկատմամբ. դ) ընդունում է որոշումներ պետական գույքի մասնավորեցման մասին: Պետական գույքի մասնավորեցման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը պետք է բովանդակի մասնավորեցման ձևը, ժամկետները, վճարման միջոցները և ժամկետները, նախապատրաստական աշխատանքների բովանդակությունը, մասնավորեցման մասնակիցներին տրվող արտոնությունները, մասնավորեցվող գույքի կազմում մասնավորեցման առաջարկվող հողամասերի մասին տեղեկությունները (գինը, օգտագործման տրամադրման պայմանները, սահմանափակումները և այլն) և այլն: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ (ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ) ՄԱՍԻՆ article 12 Եթե մասնավորեցվող գույքի կազմում գտնվում են օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված կարգով պատմամշակութային արժեք ճանաչված շենքեր, շինություններ և գույքի այլ օբյեկտներ, ապա Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը պետք է բովանդակի դրանց օգտագործման սահմանափակումները, մասնավորապես դրանք պահպանելու և արտաքին տեսքի կամ ներքին վերափոխման վերաբերյալ. ե) հաստատում է մասնավորեցվող պետական գույքի գնահատման կարգը և գնահատման մեթոդների կիրառման կարգը. զ) հաստատում է սույն օրենքով սահմանված մասնավորեցման ձևերի կանոնակարգերը. է) թողարկում է սեփականաշնորհման սերտիֆիկատներ, ապահովում դրանց բաշխումը և մասնավորեցման համար որպես վճարման միջոց ընդունելը, փոխանակելը և մարելը. ը) հաստատում է «փոքր» օբյեկտների տարածքի մեկ քառակուսի մետրի արժեքը, նրա հաշվարկման ուղղիչ գործակիցների նվազագույն և առավելագույն չափերը: |