FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  9

Կարգավորվող նյութերի ներմուծումը, արտահանումը և տարանցիկ տեղափոխումը.
1. Մաքսային մարմինները կարգավորվող նյութերի ներմուծումը, արտահանումը և տարանցիկ տեղափոխումը թույլատրում են Կառավարության հաստատած ձևի առաքման թույլտվության առկայության դեպքում.
2. Առաքման թույլտվությունը տրամադրվում է Կառավարության սահմանած կարգի համաձայն: Առաքման թույլտվության տրամադրումը մերժվում է՝
    1) սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված հիմքերով.
    2) եթե ներկայացված փաստաթղթերը թերի են, կամ դրանցում առկա են ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված տեղեկություններ.
    3) եթե առաքման թույլտվության տրամադրման համար հիմք ծառայող մեկ կամ մի քանի փաստաթղթերի գործողությունը դադարեցված է կամ կասեցված.
    4) ներմուծման անհատական չափաքանակների սպառման դեպքում.
3. Կարգավորվող նյութերի ներմուծման, արտահանման և տարանցիկ տեղափոխման մասին մաքսային մարմինները տեղեկատվություն են ներկայացնում լիազոր պետական մարմին տվյալ գործարքի իրականացման ավարտից հետո` մեկամսյա ժամկետում, որը ներառում է`
    1) ներմուծման կամ արտահանման կամ տարանցիկ տեղափոխման մասին տվյալները.
    2) ներմուծված կամ արտահանված կամ տարանցիկ տեղափոխման ենթարկված կարգավորվող նյութերը, դրանց քանակները և իրականացված գործարքի ժամանակահատվածը.
    3) արտահանման և ներմուծման երկրների անվանումները.
    4) ներմուծում կամ արտահանում կամ տարանցիկ տեղափոխում իրականացրած անձի տվյալները: