FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  31

Հիմնադրամների միացումը.
1. Հիմնադրամների միացում է համարվում մեկ կամ մի քանի հիմնադրամների գործունեության դադարումը՝ դրանց իրավունքների և պարտականությունների փոխանցմամբ այլ հիմնադրամի.
2. Միացմանը մասնակցող հիմնադրամները կնքում են միացման մասին պայմանագիր: Միացման ձևով վերակազմակերպման մասին որոշումը պետք է հաստատի նաև միացման պայմանագիրը, փոխանցման ակտը, միացման կարգն ու պայմանները.
3. Միացման հետևանքով ընդլայնված հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը որոշումներ է ընդունում միացման հետևանքով ընդլայնված հիմնադրամի կանոնադրության մեջ անհրաժեշտ փոփոխություններ և լրացումներ կատարելու, միացման պայմանագիրը և փոխանցման ակտը հաստատելու մասին, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև այլ հարցերի մասին.
4. Հիմնադրամների միացման դեպքում միացած հիմնադրամներից յուրաքանչյուրի իրավունքները և պարտականությունները փոխանցվում են միացման հետևանքով ընդլայնված հիմնադրամին՝ փոխանցման ակտին համապատասխան.
5. Միացմամբ պայմանավորված պետական գրանցումների կատարման նպատակով միացման պայմանագիրը (պայմանագրերը), փոխանցման ակտը (ակտերը) և օրենքով սահմանված մյուս անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվում են իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնող մարմին: