Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԻՑ ԲԽՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 35 Բյուրոյի գործադիր տնօրենը. 1. Բյուրոյի գործադիր տնօրենն իրականացնում է Բյուրոյի ընթացիկ գործունեության ղեկավարումը. 2. Բյուրոյի գործադիր տնօրենը նշանակվում է խորհրդի կողմից և հաշվետու է նրան: Գործադիր տնօրեն կարող է լինել այն անձը, որն ունի բարձրագույն կրթություն, բարձր հեղինակություն, առնվազն երեք տարվա աշխատանքային փորձ ապահովագրական ոլորտի ղեկավար պաշտոնում և փոխկապակցված չէ որևէ ապահովագրական ընկերության հետ: Բյուրոյի գործադիր տնօրենը պետք է համապատասխանի ապահովագրական ընկերության գործադիր տնօրենի համար օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված մասնագիտական համապատասխանության, որակավորման և Կենտրոնական բանկում գրանցման պահանջներին. 3. Գործադիր տնօրենը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, լինել որևէ կուսակցության ղեկավար մարմնի անդամ, զբաղեցնել պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում, առևտրային կազմակերպություններում, կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից. 4. Գործադիր տնօրեն չի կարող լինել այն անձը, որը` 1) դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ. 2) դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտվել է դիտավորությամբ կատարված հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով մարված կամ վերացված չէ. 3) դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով զրկվել է ֆինանսական ոլորտում պաշտոն զբաղեցնելու կամ գործունեությամբ զբաղվելու իրավունքից. 5. Գործադիր տնօրենը` 1) ապահովում է Բյուրոյի կառավարման մարմինների որոշումների կատարումը և Բյուրոյի բնականոն գործունեությունը. 2) որոշում է ընդունում փորձաքննություն (ներառյալ` նաև լրացուցիչ և կրկնակի) նշանակելու մասին. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԻՑ ԲԽՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 35 3) ապահովում է Երաշխավորման ֆոնդի կառավարումը, մասնավորապես ապահովում է Երաշխավորման ֆոնդի միջոցների հավաքագրումը, բնականոն գործունեությունը, որոշում է ընդունում Երաշխավորման ֆոնդի միջոցների հաշվին սույն օրենքի 49-րդ հոդվածով նախատեսված հատուցումները և սույն օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված բժշկական օգնության հետ կապված ծախսերի վճարումները կատարելու կամ հատուցումը (վճարումը) մերժելու մասին և կազմակերպում է հատուցումների (վճարման) գործընթացը. 4) սահմանված կարգով կազմակերպում է ԱՊՊԱ պայմանագրերի հաշվառումը. 5) ապահովում է Տեղեկատվական համակարգի բնականոն գործունեությունը, կազմակերպում է միասնական Տեղեկատվական համակարգի վարումը, ապահովում է Տեղեկատվական համակարգ տեղեկությունների ժամանակին և ամբողջությամբ մուտքագրումը, ինչպես նաև երաշխավորում է ապահովագրական, բանկային, առևտրային և օրենքով պաշտպանվող այլ գաղտնիք կազմող տեղեկությունների գաղտնիությունը. 6) խորհրդի սահմանած կարգով և պարբերականությամբ խորհրդին հաշվետվություններ է ներկայացնում Երաշխավորման ֆոնդի և Տեղեկատվական համակարգի գործունեության, ինչպես նաև Երաշխավորման ֆոնդի միջոցների հաշվին սույն օրենքի 49-րդ հոդվածով նախատեսված հատուցումները և սույն օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված բժշկական օգնության հետ կապված ծախսերի վճարումները կատարելու կամ հատուցումը (վճարումը) մերժելու մասին որոշումների ընդունման վերաբերյալ. 7) օրենքով սահմանված դեպքերում տուժած անձանց պահանջով տրամադրում է Տեղեկատվական համակարգում առկա տեղեկությունները վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվությունն ապահովագրած ապահովագրական ընկերության անվանման և գտնվելու վայրի մասին. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԻՑ ԲԽՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 35 8) կողմերի համաձայնությամբ քննում է Բյուրոյի անդամ ապահովագրական ընկերությունների միջև, ինչպես նաև Բյուրոյի անդամ ապահովագրական ընկերությունների, ապահովադիրների, ապահովագրված անձանց և տուժողների միջև ծագած վեճերը. դրանց արդյունքում կայացված որոշումները կրում են խորհրդատվական բնույթ և կողմերի համար պարտադիր չեն: Սույն կետով նախատեսված հարցով գործադիր տնօրենի կողմից որոշում չկայացվելու դեպքում այդ հարցի քննությունն իրականացնում է Բյուրոյի խորհուրդը. 9) իրականացնում է սույն օրենքով, ինչպես նաև Բյուրոյի կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ. 6. Այն հարցերը, որոնք օրենքով կամ Բյուրոյի կանոնադրությամբ վերապահված չեն ժողովի, խորհրդի, ներքին աուդիտի, գլխավոր հաշվապահի կամ պատասխանատու ակտուարի իրավասությանը, իրականացնում է գործադիր տնօրենը: Գործադիր տնօրենի իրավասություններին վերաբերող հարցերը չեն կարող փոխանցվել Բյուրոյի կառավարման այլ մարմինների կամ այլ անձանց, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի. 7. Բյուրոյի գործադիր տնօրենի նշանակման և լիազորությունների դադարեցման, ինչպես նաև նրա կողմից որոշումների ընդունման կարգը սահմանվում է Բյուրոյի կանոնադրությամբ: |