Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 298 Որոշումն ի կատար ածելը. Վարչական տույժ նշանակելու մասին որոշումը ենթակա է կատարման նրա կայացման պահից, եթե ԽՍՀ Միության օրենսդրությամբ, սույն օրենսգրքով և Հայաստանի Հանրապետության այլ օրենսդրությամբ այլ բան չի սահմանված: Վարչական տույժ նշանակելու մասին որոշումը գանգատարկելու կամ բողոքարկելու դեպքում որոշումը ենթակա է կատարման գանգատը կամ բողոքը առանց բավարարման թողնելուց հետո, բացառությամբ նախազգուշացման ձևով տույժի միջոց կիրառելու մասին որոշումների, ինչպես նաև վարչական իրավախախտում կատարելու տեղում գանձվող տուգանք նշանակելու դեպքերում: Տուգանքի ձևով վարչական տույժ նշանակելու մասին որոշումը ենթակա է հարկադիր կատարման սույն օրենսգրքի 305 հոդվածի առաջին մասով կամավոր կատարման համար սահմանված ժամկետն անցնելուց հետո: Վարչական տույժ նշանակելու մասին որոշումը ի կատար է ածվում որոշում կայացրած մարմնի (պաշտոնատար անձի) կողմից: |