FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  19

Օրենսդրության խախտումների համար կիրառվող պատժամիջոցները.
1. Սույն օրենքի 18-րդ հոդվածով նախատեսված դեպքերում Կենտրոնական բանկը վարկային կազմակերպության նկատմամբ կարող է կիրառել հետևյալ պատժամիջոցներից մեկը՝
    ա) նախազգուշացում և խախտումները վերացնելու հանձնարարական.
    բ) տուգանք.
    գ) վարկային կազմակերպության ղեկավարի որակավորման վկայականից զրկում.
    դ) լիցենզիայի ուժը կորցրած ճանաչում.
2. Վարկային կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի կամ գլխավոր հաշվապահի նկատմամբ որպես պատասխանատվության միջոց կարող է Կենտրոնական բանկի որոշմամբ կիրառվել նաև տուգանք, որի չափը չի կարող գերազանցել նվազագույն աշխատավարձի հազարապատիկը.
3. Սույն հոդվածով նախատեսվող պատժամիջոցների կիրառումը վարկային կազմակերպությանը չի ազատում օրենքներով, այլ իրավական ակտերով կամ պայմանագրով նախատեսված պատասխանատվությունից.
4. Վարկային կազմակերպությունների և դրանց ղեկավարների նկատմամբ սույն հոդվածով սահմանված պատժամիջոցները կիրառվում են սույն օրենքով և «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում, հիմքերով, սահմաններում և կարգով: Բացի այդ հիմքերից, վարկային կազմակերպության լիցենզիան ուժը կորցրած կարող է ճանաչվել, եթե դրա գրանցման և լիցենզավորման ընթացքում ներկայացվել են կեղծ տվյալներ.
5. Վարկային կազմակերպության լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվում Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ: Այդ որոշումն ուժի մեջ է մտնում զանգվածային լրատվության միջոցներով հրապարակվելու պահից: