Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ article 8 Միջազգային համագործակցությունը. Կենտրոնական բանկն իր իրավասության շրջանակներում ներկայացնում է Հայաստանի Հանրապետության շահերը միջազգային ֆինանսական կազմակերպություններում, միջազգային և օտարերկրյա բանկերում, ինչպես նաև այլ երկրների կենտրոնական և այլ բանկերի հետ հարաբերություններում, օրենքով սահմանված կարգով կնքում է միջազգային պայմանագրեր: Կենտրոնական բանկն իրավունք ունի համագործակցելու այլ պետությունների ֆինանսական վերահսկողության մարմինների հետ: Այդ համագործակցության շրջանակներում Կենտրոնական բանկն իրավունք ունի առանց միջազգային պայմանագրի կամ այլ հուշագրի կնքման այլ պետությունների ֆինանսական վերահսկողության մարմիններից ստանալու ու նրանց տրամադրելու վերահսկողական տեղեկություններ` թեկուզև դրանք օրենքով պաշտպանվող գաղտնիք լինեն, պայմանով, որ տվյալ տեղեկությունն անհրաժեշտ լինի տվյալ մարմնին՝ օրենքով իր վրա դրված պարտականությունները կատարելու համար, ինչպես նաև տվյալ մարմինն ունենա վերահսկողական տեղեկությունների պաշտպանման համարժեք ռեժիմ: Առանց միջազգային պայմանագրի կամ այլ հուշագրի կնքման սույն պարբերությունով նախատեսված համագործակցությունն իրականացվում է միայն այն դեպքերում, երբ այլ պետության օրենսդրությամբ թույլատրվում է սույն պարբերությունով նախատեսված տեղեկատվության տրամադրումն առանց միջազգային պայմանագրի կամ այլ հուշագրի կնքման: Կենտրոնական բանկը միջազգային ֆինանսական կազմակերպությունների և բանկերի, օտարերկրյա պետությունների ֆինանսական կազմակերպությունների, կենտրոնական և այլ բանկերի, ֆինանսական վերահսկողների ու կարգավորողների, ինչպես նաև նրանց միությունների հետ կարող է իր իրավասության շրջանակներում կնքել միջազգային պայմանագիր չհանդիսացող ոլորտային համագործակցության պայմանագրեր, համաձայնագրեր, հուշագրեր և այլ փաստաթղթեր՝ այդ մասին նախապես ծանուցելով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի բնագավառում լիազորված մարմնին: Սույն մասով նախատեսված փաստաթղթերը ստորագրում է Կենտրոնական բանկի նախագահը կամ նրա լիազորությամբ` այլ անձը: |