Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 12 ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԵՏԵՐԵՐԻ ՀԻՄՆԱԴԻՐ ԺՈՂՈՎԸ. 2. Ընկերության բաժնետերերի հիմնադիր ժողովը (այսուհետ` հիմնադիր ժողով) իրավազոր է, եթե դրան մասնակցում են տեղաբաշխված բաժնետոմսերի սեփականատերերի ձայների, ինչպես նաև բաժնետերերի 3/4-ը. 3. Հիմնադիր ժողովը` ա) հաստատում է բաժնետոմսերի տեղաբաշխման արդյունքները. բ) ընդունում է որոշում Ընկերության հիմնադրման մասին. գ) հաստատում է Ընկերության կանոնադրական կապիտալի (այսուհետ` կանոնադրական կապիտալ) չափը. դ) հաստատում է Ընկերության կանոնադրությունը. ե) ընտրում է Ընկերության խորհուրդ. զ) ընտրում է Ընկերության վերստուգող հանձնաժողով (վերստուգող). է) ձևավորում է գործադիր մարմին կամ նշանակում է գործադիր մարմնի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար. ը) լսում է հիմնադիրների և (կամ) նրանց կողմից լիազորված անձի հաշվետվությունը: Սույն կետի «ա», «գ» և «ը» ենթակետերով սահմանված հարցերով որոշումներն ընդունվում են հիմնադիր ժողովի մասնակիցների ձայների 3/4-ով: Սույն կետի «բ» և «դ» ենթակետերով սահմանված հարցերով որոշումներն ընդունվում են հիմնադիր ժողովի մասնակիցների միաձայնությամբ: Մնացած հարցերով որոշումներն ընդունվում են ժողովի մասնակիցների ձայների պարզ մեծամասնությամբ: Հիմնադիր ժողովն իրավունք ունի քննարկել և որոշումներ ընդունել նաև այն հարցերի վերաբերյալ, որոնք Ընկերության կանոնադրությամբ վերապահված են ժողովի իրավասությանը. 4. Մեկ անձի կողմից Ընկերության հիմնադրման դեպքում հիմնադրի գրավոր որոշումը պետք է պարունակի դրույթներ` սույն հոդվածի 3-րդ կետի «ա-է» ենթակետերով սահմանված հարցերի վերաբերյալ. 5. Հայաստանի Հանրապետությանը պատկանող բաժնետոմսերով ընկերությունների հիմնադրման մասին Կառավարության որոշումը պետք է պարունակի դրույթներ Ընկերության հիմնադրման, ինչպես նաև հիմնադրի անունից հանդես եկող պետական կառավարման համակարգի մարմինների կամ մարզպետների և նրանցից յուրաքանչյուրի կառավարմանը հանձնված բաժնետոմսերի փաթեթի մասին: Սույն հոդվածի 3-րդ կետով սահմանված մյուս լիազորությունները Կառավարությունը կարող է վերապահել համապատասխան պետական կառավարման համակարգի մարմնին (մարմիններին) կամ մարզպետներին, ինչպես նաև, որպես պատվիրակված լիազորություն, համայնքի ղեկավարին (այսուհետ` լիազորված մարմին): |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 12 6. Համայնքին պատկանող բաժնետոմսերով Ընկերության հիմնադրման մասին համայնքի ղեկավարի որոշումը պետք է պարունակի դրույթներ` սույն հոդվածի 3-րդ կետի «ա-է» ենթակետերով սահմանված հարցերի վերաբերյալ. 8. Վերակազմակերպման (միաձուլում, բաժանում, առանձնացում, վերակազմավորում) արդյունքում ստեղծվող Ընկերության ժողովն իրավազոր է, եթե դրան մասնակցում են փոխարկման արդյունքում տեղաբաշխված բաժնետոմսերի սեփականատերերի ձայների 50-ից ավելի տոկոսին տիրապետող բաժնետերեր: Վերակազմակերպման (միաձուլում, բաժանում, առանձնացում, վերակազմավորում) արդյունքում ստեղծված Ընկերության հիմնադիր ժողովում սույն հոդվածի 3-րդ կետի «բ» և «ը» ենթակետերով սահմանված որոշումները կարող են չընդունվել: Սույն հոդվածի 3-րդ կետի «ա», «գ» և «դ» ենթակետերով սահմանված հարցերով որոշումներն ընդունվում են հիմնադիր ժողովի մասնակիցների ձայների 3/4-ով: |