Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 157 «Մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգի գործողության ժամկետը. 1. «Մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգի գործողության ժամկետը չի կարող գերազանցել ապրանքներն այդ մաքսային ընթացակարգով ձևակերպելու օրվանից սկսած 3 տարին՝ բացառությամբ սույն հոդվածի 3-րդ և 4-րդ կետերով նախատեսված դեպքերի. 2. Միության մաքսային տարածքում գտնվող օտարերկրյա ապրանքների առնչությամբ «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգը մի քանի անգամ կիրառելիս, այդ թվում՝ այն դեպքում, երբ որպես այդ ապրանքների հայտարարատու հանդես են գալիս տարբեր անձինք, «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգի գործողության ընդհանուր ժամկետը չի կարող գերազանցել սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված ժամկետը. 3. «Մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները մինչև սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված ժամկետը լրանալը պետք է ձևակերպվեն սույն Օրենսգրքով նախատեսված մաքսային ընթացակարգերով կամ բաց թողնվեն որպես պաշար՝ սույն Օրենսգրքի 39-րդ գլխին համապատասխան: Սահմանափակ պիտանիության և (կամ) իրացման ժամկետ ունեցող ապրանքները պետք է այլ մաքսային ընթացակարգով ձևակերպվեն ոչ ուշ, քան պիտանիության և (կամ) իրացման ժամկետը լրանալուց 180 օրացուցային օր առաջ. 4. Մաքսային պահեստի գործունեության դադարեցման դեպքում այն ապրանքները, որոնք ձևակերպվել են «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով, և որոնք գտնվում են այդ մաքսային պահեստում, այդ մաքսային պահեստի գործունեության դադարեցման օրվան հաջորդող օրվանից ոչ ուշ, քան 60 օրացուցային օրվա ընթացքում պետք է տեղավորվեն այլ մաքսային պահեստում կամ ձևակերպվեն սույն Օրենսգրքով նախատեսված մաքսային ընթացակարգերով կամ բաց թողնվեն որպես պաշար՝ սույն Օրենսգրքի 39-րդ գլխին համապատասխան: |