FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  14

Փրկարարական ծառայության կոչումները.
1. Փրկարարական ծառայության կոչումները դասակարգվում են հետևյալ խմբերի.
    ա) փրկարարական ծառայության բարձրագույն կոչումներ` - փրկարարական ծառայության գեներալ-լեյտենանտ, - փրկարարական ծառայության գեներալ-մայոր.
    բ) փրկարարական ծառայության գլխավոր կոչում` - փրկարարական ծառայության գնդապետ.
    գ) փրկարարական ծառայության ավագ կոչումներ` - փրկարարական ծառայության փոխգնդապետ, - փրկարարական ծառայության մայոր.
    դ) փրկարարական ծառայության միջին կոչումներ` - փրկարարական ծառայության կապիտան, - փրկարարական ծառայության ավագ լեյտենանտ, - փրկարարական ծառայության լեյտենանտ.
    ե) փրկարարական ծառայության կրտսեր կոչումներ` - փրկարարական ծառայության ավագ ենթասպա, - փրկարարական ծառայության ենթասպա, - փրկարարական ծառայության ավագ, - փրկարարական ծառայության ավագ սերժանտ, - փրկարարական ծառայության սերժանտ, - փրկարարական ծառայության կրտսեր սերժանտ, - փրկարարական ծառայության շարքային.
2. Փրկարար ծառայության տնօրենին և նրա տեղակալներին շնորհվում են փրկարար ծառայության գեներալ-լեյտենանտ և փրկարար ծառայության գեներալ-մայոր կոչումները.
2.1. Փրկարար ծառայության գեներալ-լեյտենանտ և գեներալ-մայոր կոչումները շնորհում է վարչապետը.
3. Փրկարարական ծառայության գլխավոր, ավագ, միջին և կրտսեր կոչումները շնորհում է ծառայողին փրկարար ծառայության համապատասխան պաշտոնին նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը: 5. Փրկարարական ծառայության կոչումները շնորհվում են հերթականության կարգով, տվյալ կոչումով ծառայելու ժամկետը լրանալուց հետո` ծառայողի զբաղեցրած պաշտոնին համապատասխան, բացառությամբ սույն օրենքով նախատեսված այլ դեպքերի: «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 3-րդ հոդվածում նշված՝ Լիազոր մարմնի ուսումնական հաստատության (այսուհետ՝ Լիազոր մարմնի ուսումնական հաստատություն)՝ փրկարար ծառայության ոլորտում պաշտոնի նշանակվելու համար իրականացվող կրթական ծրագրերով սովորողներին, ասպիրանտներին կոչումներ շնորհվում են ուսումնառության անցնելուց առաջ զբաղեցրած պաշտոնին համապատասխան.
6. Փրկարարական ծառայության կոչումները շնորհվում են անհատական կարգով` ցմահ:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  14

7. Փրկարարական ծառայությունը սույն օրենքի 61-րդ հոդվածի 1-ին մասի «բ», «գ», «դ», «ե» և «ժա» կետերի հիմքով դադարեցրած ծառայողի կոչմանն ավելացվում է «պաշտոնաթող» բառը: