FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ

article  5

Հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց իրավունքները և հոգեբուժական կազմակերպության պարտականությունները.
1. Հոգեկան առողջության խնդիր ունեցող յուրաքանչյուր ոք իրավունք ունի՝
    1) ինքնուրույն լինելու և հասարակության մեջ ներգրավվելու.
    2) իր նկատմամբ բարեկիրթ, մարդասիրական և արժանապատվությունը չնվաստացնող վերաբերմունք ստանալու.
    3) իրավունքների և օրինական շահերի վերաբերյալ իրազեկ լինելու և դրանց պաշտպանության միջոցների ընտրություն կատարելու.
    4) հիվանդանոցային հոգեբուժական կազմակերպությունում բժշկական օգնություն և սպասարկում ստանալու ընթացքում բավարար սնունդ ստանալու․ 5) առողջության պահպանման, այդ թվում` շտապ և անհետաձգելի բժշկական օգնություն և սպասարկում ստանալու, ինչպես նաև սեփական միջոցների հաշվին ենթարկվելու բժշկական զննության և անհրաժեշտության դեպքում՝ բուժման իր նախընտրած բժշկի կողմից.
    6) գնահատվելու անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու պետական մարմնի կողմից.
    7) ոչ հոժարակամ հոսպիտալացման նպատակով հոգեբուժական կազմակերպություն տեղափոխվելու դեպքում անհապաղ այդ մասին անձամբ տեղեկացնելու իր կոնտակտային անձին, իսկ օրինական ներկայացուցչի առկայության դեպքում` նաև օրինական ներկայացուցչին.
    8) տալու իրազեկված համաձայնություն և ցանկացած փուլում հրաժարվելու գիտական կամ փորձարարական նպատակներով կիրառվող բուժական մեթոդներից և միջոցներից.
    9) հոգեբուժական կազմակերպությունում գտնվելու ընթացքում մայրենի կամ իրեն հասկանալի լեզվով տեղեկություններ ստանալու իր առողջական վիճակի, իրավունքների, ազատությունների, դրանց սահմանափակման դեպքերի վերաբերյալ.
    10) հոգեբուժական կազմակերպությունում գտնվելու ընթացքում կոչվելու իր անվամբ կամ ազգանվամբ.
    11) հոգեբուժական կազմակերպությունում գտնվելու ընթացքում պահանջելու իր ընտրած բժիշկ-հոգեբույժի մասնակցությունը սույն օրենքով նախատեսված հոգեբուժական հանձնաժողովի աշխատանքներին.
    12) հոգեբուժական կազմակերպությունում գտնվելու ընթացքում հանգստի, ներառյալ` բացօթյա զբոսանքի կամ մարմնամարզության և ութժամյա գիշերային քնի, որի ընթացքում արգելվում է նրան ներգրավել բժշկական կամ այլ գործողություններում.
    13) հոգեբուժական կազմակերպությունում գտնվելու ընթացքում հաղորդակցվելու արտաքին աշխարհի հետ, հաստատելու նամակագրական կապ.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ

article  5

14) հոգեբուժական կազմակերպությունում գտնվելու ընթացքում օգտվելու հեռախոսակապից.
    15) հոգեբուժական կազմակերպությունում գտնվելու ընթացքում հանդիպելու այցելուների հետ.
    16) հոգեբուժական կազմակերպությունում գտնվելու ընթացքում ունենալու և ձեռք բերելու առաջին անհրաժեշտության իրեր ու պարագաներ, օգտվելու անձնական հագուստից.
    17) հոգեբուժական կազմակերպությունում գտնվելու ընթացքում ստանալու իրավաբանական օգնություն, այդ թվում` «Փաստաբանության մասին» օրենքով նախատեսված հանրային պաշտպանություն․ 18) անձնական ընդունելության խնդրանքով դիմելու հոգեբուժական կազմակերպության գործադիր մարմին, դրա գործունեության նկատմամբ հսկողություն և վերահսկողություն իրականացնող մարմիններ.
    19) իր իրավունքների և ազատությունների խախտման վերաբերյալ դիմումներով, բողոքներով ինչպես անձամբ, այնպես էլ փաստաբանի կամ ներկայացուցչի կամ օրինական ներկայացուցչի միջոցով դիմելու հոգեբուժական կազմակերպության գործադիր մարմին, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններ, դատարան, Մարդու իրավունքների պաշտպանին, զանգվածային լրատվության միջոցներին, ինչպես նաև մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններ կամ միջազգային մարմիններ․ 20) հոգեբուժական կազմակերպությունում ունենալու լիազոր մարմնի հաստատած պայմաններին համապատասխան կեցության պայմաններ․ 21) օգտվելու օրենքով չսահմանափակված այլ իրավունքներից.
2. Հոգեբուժական կազմակերպությունը պարտավոր է`
    1) հոգեբուժական կազմակերպություն ընդունված անձին, իսկ օրինական ներկայացուցչի առկայության դեպքում` նաև նրա օրինական ներկայացուցչին ծանոթացնել հոգեբուժական կազմակերպության ներքին կանոնակարգին և բուժման սխեմային․ 2) սույն հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված իրավունքի իրականացման անհնարինության դեպքում ոչ հոժարակամ հոսպիտալացման վերաբերյալ տեղեկացնել հոգեբուժական կազմակերպություն ընդունված անձի կոնտակտային անձին, իսկ օրինական ներկայացուցչի առկայության դեպքում` նաև օրինական ներկայացուցչին` հնարավոր հասանելի եղանակով (հեռախոսային կապի, էլեկտրոնային կամ կապի այլ միջոցներով)․
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ

article  5

3) հոգեբուժական կազմակերպություններում գտնվող անձանց մոտ մարմնական վնասվածքների հայտնաբերման կամ ենթադրյալ բռնությունների վերաբերյալ գանգատների դեպքում այդ մասին անհապաղ տեղեկացնել իրավապահ մարմիններին․ 4) չխոչընդոտել սույն հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված՝ սեփական միջոցների հաշվին իր նախընտրած բժշկի կողմից զննության ենթարկվելու իրավունքի իրականացմանը.
3. Սույն հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով նախատեսված իրավունքն իրացնելու դեպքում հոգեկան առողջության խնդիր ունեցող յուրաքանչյուր ոք պետք է իրեն հասկանալի լեզվով տեղեկացվի գիտական, բժշկական կամ այլ փորձերի հնարավոր հետևանքների մասին: Գիտական, բժշկական կամ այլ փորձերի հնարավոր հետևանքների տեղեկացման կարգը և ժամկետները սահմանում է լիազոր մարմինը.
4. Հոգեբուժական կազմակերպություն ընդունված անձը, իսկ օրինական ներկայացուցչի առկայության դեպքում` նաև օրինական ներկայացուցիչը, բժիշկ-հոգեբույժի կողմից իրազեկվում են հոգեբուժական կազմակերպություն ընդունված անձի իրավունքների, ազատությունների, դրանց սահմանափակումների մասին` սույն օրենքի հավելվածով սահմանված կարգով.
5. Հոգեբուժական կազմակերպությունում բժշկական օգնություն և սպասարկում ստացող հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց իրավունքների իրականացման ընթացակարգը սահմանվում է սույն օրենքի հավելվածով.
6. Սույն հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով սահմանված հանգստի, ներառյալ` բացօթյա զբոսանքի, մարմնամարզության իրականացման կարգը սահմանում է լիազոր մարմինը.
7. Հոգեբուժական կազմակերպությունում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի կեցությանն անհրաժեշտ պայմանները սահմանում է լիազոր մարմինը: