FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ

article  92

ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԱՅԼ ԾԱԽՍԵՐ.
1. Վարչական վարույթի ընթացքում կատարվող այլ ծախսերն այն ծախսերն են, որոնք կապված են`
    ա) վարչական ակտը կամ այլ փաստաթղթեր դրանց հասցեատերերին հանձնելու, ինչպես նաև վկաներ, փորձագետներ և թարգմանիչներ հրավիրելու հետ.
    բ) հրապարակային հայտարարություններ անելու, վարչական ակտը հրապարակելու հետ.
    գ) վարչական ակտի կամ վարույթի հետ առնչություն ունեցող այլ փաստաթղթերի լրացուցիչ օրինակներ տրամադրելու, այդ փաստաթղթերից պատճեններ (լուսապատճեններ) կամ քաղվածքներ կատարելու և տրամադրելու հետ.
    դ) վարույթին մասնակցություն ապահովելու կամ վարույթի հետ կապված այլ նպատակով հեռագրեր և միջքաղաքային հեռախոսազանգեր ուղարկելու և հղելու հետ.
    ե) գործուղումների առնչությամբ առաջացող ճանապարհածախսը հոգալու հետ.
    զ) այլ վարչական մարմիններին կամ այլ անձանց կողմից ցույց տրված օգնության կամ ծառայությունների համար վճարումներ կատարելու հետ.
    է) իրեր տեղափոխելու կամ պահպանելու հետ.
    ը) վարչական մարմնի կողմից կատարողական վարույթ իրականացնելու հետ.
    թ) վարչական վարույթի ընթացքում փորձագետներին և թարգմանիչներին վարձատրելու հետ.
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ծախսերը կատարում է վարչական վարույթն իրականացնող մարմինը, իսկ փորձագետ կամ թարգմանիչ հրավիրելու հետ կապված ծախսերը հատուցվում են սույն օրենքի 93-րդ հոդվածով նախատեսված կարգով: Վարչական գործի նյութերից պատճեններ, լուսապատճեններ, քաղվածքներ կատարելու հետ կապված ծախսերը կրում է դրանց նկատմամբ պահանջ ներկայացրած անձը: Այդ դեպքում ծախսերի չափը չպետք է գերազանցի պատճենահանման, լուսապատճենահանման կամ քաղվածք կատարելու համար վարչական մարմնի կատարած փաստացի ծախսերի չափը: