Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 28.1 Հարկադիր կատարողի որոշումները և ծանուցումներն ուղարկելու (հանձնելու) կարգը. 1. Հարկադիր կատարողի որոշումները և ծանուցումներն ուղարկվում են փոստային առաքմամբ կամ հանձնվում են առձեռն, իսկ սույն հոդվածով նախատեսված դեպքերում ուղարկվում են էլեկտրոնային փոստի հասցեով կամ հաղորդակցության այլ միջոցներով. 2. Հարկադիր կատարողի որոշումները և ծանուցումները փոստային առաքմամբ ուղարկվում են կատարողական թերթում կամ յուրաքանչյուր կողմի նշած հասցեով. 3. Հարկադիր կատարողի որոշումները և ծանուցումներն ուղարկվում են պատվիրված նամակով, եթե կատարողական վարույթի ընթացքում իրականացվող գործողությունների կատարման համար որոշակի ժամկետի հաշվարկը պայմանավորված է համապատասխան որոշումը կամ ծանուցումն ստանալու փաստով. 4. Հարկադիր կատարողի որոշումները և ծանուցումներն առձեռն հանձնելու դեպքում դրանք հանձնվում են կողմին կամ նրա ներկայացուցչին. 5. Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին հարկադիր կատարողի որոշումները և ծանուցումներն ուղարկվում են նրանց պաշտոնական էլեկտրոնային փոստին, եթե նրանք այլ էլեկտրոնային փոստի հասցե չեն տրամադրել, կամ հարկադիր կատարման ծառայության հետ էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգ առկա չէ: Պետական և տեղական ինքնակառավարման մարմին, իրավաբանական անձ և անհատ ձեռնարկատեր չհանդիսացող կողմին հարկադիր կատարողի որոշումները և ծանուցումներն ուղարկվում են էլեկտրոնային փոստի կամ հաղորդակցության այլ միջոցներով, եթե այդ մասին միջնորդել է կողմը. 6. Սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքերում էլեկտրոնային փոստի կամ հաղորդակցության այլ միջոցներով հարկադիր կատարողի որոշումները և ծանուցումներն ուղարկելու անհնարինության պարագայում դրանք ուղարկվում են փոստային առաքմամբ կամ հանձնվում են առձեռն. 7. Հարկադիր կատարողի որոշումները և ծանուցումները փոստային առաքմամբ ուղարկելու դեպքում կատարողական վարույթին կցվում է հասցեատիրոջն ուղարկելու մասին ապացույցը, իսկ պատվիրված նամակով ուղարկելու դեպքում՝ նաև հասցեատիրոջ կողմից ստացման վերաբերյալ ապացույցը. 8. Հարկադիր կատարողի որոշումները և ծանուցումներն առձեռն հանձնելու դեպքում կատարողական վարույթին կցվում է այն հանձնելու փաստը հաստատող փաստաթուղթ: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 28.1 9. Հարկադիր կատարողի որոշումները և ծանուցումներն էլեկտրոնային փոստին ուղարկելու դեպքում կատարողական վարույթին կցվում է որոշումը կամ ծանուցումն ստանալու մասին էլեկտրոնային հավաստումը, իսկ հաղորդակցության այլ միջոցների կիրառմամբ ուղարկելու դեպքում կատարողական վարույթին կցվում են որոշումը կամ ծանուցումն ուղարկելու (հաղորդելու) փաստը հաստատող ապացույցներ (արձանագրություն, հեռախոսագիր, ձայնագրություն և այլն). 10. Հարկադիր կատարողի որոշումները և ծանուցումներն էլեկտրոնային փոստի հասցեով կամ էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգով ուղարկվելու դեպքում հասցեատերն ստանում է որոշման կամ ծանուցման տեքստը կամ համապատասխան էլեկտրոնային հղումը, որի միջոցով որոշումը կամ ծանուցումը կարող է հասանելի դառնալ հասցեատիրոջը. 11. Պարտապանի գույքի վրա արգելանք դնելուց կամ սահմանափակում կիրառելուց հետո անհապաղ այդ մասին ծանուցում է ուղարկվում անձի պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով, իսկ դրա բացակայության դեպքում՝ անձի համաձայնությամբ՝ վերջինիս մատնանշած էլեկտրոնային փոստի հասցեով կամ բջջային հեռախոսին կարճ հաղորդագրություն ուղարկելու միջոցով. 12. Կատարողական վարույթի կողմերը պարտավոր են հարկադիր կատարողին անհապաղ հայտնել կատարողական վարույթի ընթացքում իրենց հասցեի, ներառյալ՝ էլեկտրոնային փոստի հասցեի կամ հաղորդակցության այլ միջոցի փոփոխության մասին: Նման հաղորդման բացակայության դեպքում համապատասխան որոշումը կամ ծանուցումն ուղարկվում է այն հասցեով կամ հաղորդակցության միջոցով, որով կատարվել է ծանուցումը կամ ուղարկվել (հանձնվել) է որոշումը, և հասցեատիրոջ վերջին հայտնի հասցեով ուղարկվելու ուժով համարվում է պատշաճ հանձնված. 13. Եթե անձը հրաժարվել է ստանալ փոստային առաքանին, կամ կողմի նշած հասցեով ուղարկված փոստային առաքանին վերադարձվել է կամ պատվիրված նամակով ուղարկելու դեպքում ուղարկելու օրվանից հետո՝ երկշաբաթյա ժամկետում, հարկադիր կատարողը չի ստացել հետադարձ ծանուցումը (ծանուցման մասին անդորրագիրը), ապա փոստային առաքանին ուղարկվում է կատարողական վարույթում առկա այլ հասցեներով: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 28.1 14. Սույն հոդվածի 13-րդ մասով սահմանված գործողությունները կատարելու հետ միաժամանակ որոշումը կամ ծանուցումը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում: Սույն մասով նախատեսված գործողությունները կատարելուց հետո՝ հինգերորդ օրը, փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված): |