FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  228

Խմբային հայցով ներկայացուցչի լիազորությունների դադարեցումը.
1. Դատարանը պարտավոր է դադարեցնել խմբային հայցով ներկայացուցչի լիազորությունները խմբային հայցով հայցվորների մեծամասնության պահանջով կամ օրենքով նախատեսված դեպքերում.
2. Եթե խմբային հայցով հայցվորների մեծամասնություն չկազմող մասը ցանկանում է դադարեցնել խմբային հայցով ներկայացուցչի լիազորությունները կամ փոխել խմբային հայցով ներկայացուցչին, ապա դատարանը նրանց պահանջների մասով առանձնացնում է գործի վարույթը` սույն օրենսգրքի 123-րդ հոդվածով սահմանված կարգով.
3. Սկզբնական գործը, ինչպես նաև առանձնացված մասով գործը քննվում են սույն գլխի կանոններով, եթե գործի առանձնացումից հետո յուրաքանչյուր գործով համահայցվորների քանակը 20 կամ ավելի է: