Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 30 Նախազգուշացումը. 1. Նախազգուշացումը աուդիտորական կազմակերպության, աուդիտորի և փորձագետ հաշվապահի նկատմամբ որպես կարգապահական պատասխանատվության միջոց կիրառվում է, եթե, սույն օրենքի 28-րդ հոդվածի համաձայն, արտաքին գնահատման արդյունքներով տրվել է «2» գնահատական. 2. Նախազգուշացումը նախատեսում է խախտումը թույլ տված աուդիտորական կազմակերպությանը, աուդիտորին կամ փորձագետ հաշվապահին գրավոր տեղեկացնել արտաքին գնահատման արդյունքում արձանագրված խախտումների անթույլատրելիության և ապագայում նման խախտումները կանխելուն ուղղված միջոցառումներ ձեռնարկելու մասին. 3. Նախազգուշացումը որպես պատասխանատվության միջոց ուժի մեջ է մտնում մասնագիտացված կառույցի համապատասխան որոշման ընդունման օրվան հաջորդող տասներորդ աշխատանքային օրվանից: Մասնագիտացված կառույցը որոշման ընդունման հաջորդ օրվանից սկսած՝ յոթ աշխատանքային օրվա ընթացքում, որոշման մասին գրավոր տեղեկացնում է պատասխանատվության ենթարկվող անձին և Հանրային վերահսկողության խորհրդին. 4. Նախազգուշացումը որպես պատասխանատվության միջոց կիրառելու վերաբերյալ մասնագիտացված կառույցի որոշումը կարող է բողոքարկվել Հանրային վերահսկողության խորհուրդ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ 20 աշխատանքային օրվա ընթացքում: |