FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԻԲԵՌԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  9

Ծառայություն մատուցողի պարտականությունները.
1. Ծառայություն մատուցողը պարտավոր է անընդհատ ռեժիմով (շաբաթը յոթ օր, քսանչորս ժամ) ձեռնարկել կազմակերպչական, տեխնիկական միջոցներ՝
    1) կիբեռսպառնալիքները հայտնաբերելու և կառավարելու.
    2) կիբեռմիջադեպը կանխելու, հայտնաբերելու, արգելափակելու, լուծելու.
    3) տեղեկատվական համակարգերի և կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքների անխափան գործունեության ապահովման նպատակով ռիսկերը կառավարելու, կիբեռմիջադեպի հետևանքները նվազագույնի հասցնելու կամ այլ ածանցյալ կամ հնարավոր ազդեցությունները կանխելու և մեղմելու համար.
2. Ծառայություն մատուցողը կիբեռանվտանգության ապահովման համար պարտավոր է ունենալ կիբեռանվտանգության ապահովման ներքին կանոնակարգ, որով սահմանվում է ծառայություն մատուցողի՝ կիբեռանվտանգության ոլորտում որդեգրած քաղաքականությունը, ինչպես նաև տրվում է ծառայություն մատուցողի կողմից սույն օրենքի և դրա հիման վրա ընդունված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջների պահպանման մանրամասն նկարագրությունը.
3. Ծառայություն մատուցողը՝
    1) իրականացնում է տեղեկատվական համակարգի կամ կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքի ռիսկերի գնահատում, կազմում ռիսկերի գնահատման սանդղակ, որոշում հավանական կիբեռմիջադեպի հետևանքների ծանրությունն ու ազդեցության մասշտաբները, հաստատում կիբեռմիջադեպի կանխարգելման միջոցառումների ծրագիր՝ հիմնվելով Ինքնավար մարմնի կողմից հաստատված՝ ռիսկերի և կիբեռմիջադեպերի գնահատման չափանիշների, կիբեռանվտանգության ապահովման ներքին կանոնակարգերին ներկայացվող պահանջների վրա.
    2) ռիսկերի կառավարման համար ձեռնարկում է կազմակերպչական և տեխնիկական միջոցներ, այդ թվում՝ տեղեկատվական համակարգերի ֆիզիկական անվտանգության ապահովման, համակարգիչներին կամ տեղեկատվություն մշակող, պահպանող կամ փոխանցող այլ սարքավորումներին չթույլատրված ֆիզիկական մուտքը, վնասումը կամ միջամտությունը կանխելու համար.
    3) ապահովում է տեղեկատվական համակարգի կամ կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքի գնահատված կիբեռսպառնալիքների փաստաթղթավորումը, անվտանգության կանոնների և միջոցների կիրառման նկարագրությունը.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԻԲԵՌԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  9

4) ապահովում է կիբեռանվտանգության ապահովման ներքին կանոնակարգով սահմանված պահանջներին համապատասխան ամենօրյա մշտադիտարկում՝ տեղեկատվական համակարգին կամ կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքին ուղղված կիբեռհարձակումների, կիբեռսպառնալիքների, խոցելիությունների հայտնաբերման նպատակով (այդ թվում՝ կիրառվող տեղեկատվական տեխնոլոգիաները, ծառայությունները, գործընթացները և արտադրանքները, որոնց վնասումը կամ խափանումը սպառնում է տեղեկատվական համակարգի և կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքի անվտանգությանը).
    5) կիբեռմիջադեպերի մասին սույն օրենքի 11-րդ հոդվածով սահմանված կարգով և դեպքերում ծանուցում է Ինքնավար մարմնին, ինչպես նաև կիբեռմիջադեպի հետևանքով հնարավոր ազդեցության ենթարկված անձանց.
    6) միջոցներ է ձեռնարկում կիբեռմիջադեպի հետևանքները մեղմելու, դրա արագ սրացումը (ազդեցության մասշտաբների ընդլայնումը) կանխելու համար՝ անհրաժեշտության դեպքում իրականացնելով տեղեկատվական համակարգի կամ կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքի շահագործման, հասանելիության, մուտքի ամբողջական կամ մասնակի սահմանափակում.
    7) վերահսկում է կիբեռմիջադեպին արձագանքելու, լուծելու, հետևանքները մեղմելու ուղղությամբ ձեռնարկված գործընթացները, գնահատում է դրանց կիրառման բավարար ու համարժեք լինելը կիբեռմիջադեպի հետևանքների ծանրությանն ու ազդեցության մասշտաբներին, փաստաթղթավորում է արդյունքները և կազմում հաշվետվություններ, որոնք ենթակա են պահպանման ոչ պակաս, քան երեք տարի ժամկետով.
    8) հավաքում է կիբեռմիջադեպերի վերաբերյալ տեղեկությունները և պահպանում դրանք ստեղծման պահից ոչ պակաս, քան երեք տարի ժամկետով.
    9) իր անձնակազմի համար կազմակերպում է կիբեռանվտանգության վերաբերյալ ընդհանուր և հատուկ դասընթացներ, իրականացնում է կիբեռվարժանքներ՝ համագործակցելով Լիազոր և Ինքնավար մարմինների հետ, ապահովում իր մասնակցությունն Ինքնավար մարմնի կողմից կազմակերպվող վերապատրաստումներին և կիբեռանվտանգության ոլորտում կարողությունների զարգացման այլ միջոցառումների.
    10) կիբեռմիջադեպի արդյունքում կամ դրա ընթացքում հանցագործության հատկանիշներ ի հայտ գալու դեպքում օրենքով սահմանված կարգով հաղորդում է ներկայացնում իրավապահ մարմիններ.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԻԲԵՌԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  9

11) ապահովում է կիբեռհիգիենայի հիմնական պահանջների կատարումը զրոյական վստահության սկզբունքի (չվստահել ոչ մեկին, ստուգել ամեն ինչ) հիման վրա, ինչպիսիք են ծրագրային ապահովման թարմացումները, տեղեկատվական համակարգ մուտքի կառավարումը, անձնակազմի ուսուցումը և կիբեռսպառնալիքների, ֆիշինգի (phishing) մասին տեղեկացվածության բարձրացումը.
    12) կատարում է սույն օրենքով, դրա հիման վրա ընդունված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերով, ծառայություն մատուցողի ներքին կանոնակարգով սահմանված այլ պարտականություններ.
    13) ապահովում է կիբեռանվտանգության ապահովման նվազագույն պահանջների կատարումը: