FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  33.1

Երկրաբանական ուսումնասիրության նպատակով համաձայնություն հայցելու դիմումի մերժումը.
1. Երկրաբանական ուսումնասիրության նպատակով համաձայնություն հայցելու դիմումը մերժվում է, եթե`
    1) ներկայացված փաստաթղթերը կամ դրանցում բերված տեղեկությունները կեղծ են.
    2) ընդերքի այն տեղամասը, որի նկատմամբ դիմումատուն հավակնում է ստանալ երկրաբանական ուսումնասիրության իրավունք, գերազանցում է դիմումատուի կողմից երկրաբանական ուսումնասիրության ծրագրով նախատեսված ընդերքօգտագործման աշխատանքների իրականացման համար պահանջվող տարածքը.
    3) դիմումատուի ֆինանսական և տեխնիկական կարողությունների ու միջոցների մասին տեղեկությունները չեն բավարարում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջները.
    4) երկրաբանական ուսումնասիրության իրավունքի տրամադրումը հակասում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին.
    5) սույն օրենսգրքի 30-րդ հոդվածի 5-րդ մասի 3-5-րդ կետերով սահմանված հիմքերով դադարեցվել է դիմումատուի` նախկինում ունեցած ընդերքօգտագործման որևէ իրավունք.
    6) ընդերքի տեղամասը գտնվում է սույն օրենսգրքի 26-րդ հոդվածով սահմանված տարածքներում, եթե ծրագրով նախատեսված է լեռնային փորվածքների անցում և ենթակառուցվածքների ստեղծում, որն ուղեկցվում է հողային ծածկույթի խախտումով.
2. Դիմումի մերժման որոշման մեջ նշվում են մերժման բոլոր հիմքերը: