FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  8

Քրեական օրենքի գործողությունը ժամանակի ընթացքում.
1. Արարքի հանցավորությունը, պատժելիությունը և քրեաիրավական այլ հետևանքները որոշվում են դա կատարելու ժամանակ գործող քրեական օրենքով.
2. Սույն օրենսգրքով նախատեսված հանցանքը կատարելու ժամանակ է համարվում գործողությունը կամ անգործությունը կատարելու պահը՝ անկախ հետևանքներն առաջանալու պահից.
3. Տևող հանցագործության դեպքում անձը ենթակա է քրեական պատասխանատվության բռնվելու, մեղայականով ներկայանալու կամ այլ հանգամանքների ուժով արարքն ավարտվելու պահին գործող քրեական օրենքով.
4. Շարունակվող հանցագործության դեպքում անձը ենթակա է քրեական պատասխանատվության իր միասնական դիտավորության մեջ ընդգրկված արարքներից վերջինը կատարելու պահին գործող քրեական օրենքով.
5. Հանցանքը հանցակցությամբ կատարելու դեպքում հանցակիցներից յուրաքանչյուրը ենթակա է քրեական պատասխանատվության իրեն վերապահված արարքը կատարելու պահին գործող քրեական օրենքով.
6. Եթե քրեական օրենքը փոփոխվել է քրեական օրենքով նախատեսված արարքը կատարելու ընթացքում, ապա կիրառվում է արարքն ավարտվելու, դադարեցնելու կամ խափանելու պահին գործող օրենքը: