Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 476 Սուտ մատնությունը. 1. Սուտ մատնությունը` իրավասու մարմնին հանցագործության դեպքի կամ անձի կողմից հանցանք կատարելու մասին սուտ տեղեկություն տալը` պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով. 2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը` 1) կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, 2) կատարվել է շահադիտական դրդումներով կամ 3) զուգորդվել է անձին ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելով կամ 4) զուգորդվել է մեղադրանքի արհեստական ապացույց ստեղծելով՝ պատժվում է տուգանքով` քսանապատիկից հիսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` հարյուր հիսունից երկու հարյուր յոթանասուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով. 3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որն անզգուշությամբ հանգեցրել է՝ 1) ինքնասպանության կամ հոգեկան խանգարման կամ 2) անձի կալանավորման, դատապարտման կամ հոգեբուժական կազմակերպությունում տեղավորման` պատժվում է ազատազրկմամբ` չորսից ութ տարի ժամկետով: |