Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 6 Հարգորոշումը և հարգադրոշմումը, ինչպես նաև այդ գործունեության կազմակերպմանը ներկայացվող պահանջները. 1. Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի՝ Հայաստանի Հանրապետությունում հարգորոշումը և հարգադրոշմումը և դրանց հետ կապված գործողությունները կատարելու իրավունք ունեն օրենքով սահմանված կարգով ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը, ինչպես նաև պետական և համայնքային հիմնարկները, որոնք օրենքով սահմանված կարգով ներկայացրել են ծանուցում, և ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքն օրենքով սահմանված կարգով չի մերժվել. 1.1. Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման ու հարգադրոշմման գործունեության համար օգտագործվող սարքավորումները ենթակա են փորձաքննության, որի իրականացման կարգը սահմանվում է Կառավարության կողմից. 2. Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի՝ Հայաստանի Հանրապետությունում հարգորոշումը և հարգադրոշմումը և դրանց հետ կապված գործողություններ կատարելն արգելվում են այն իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերին, ինչպես նաև պետական և համայնքային հիմնարկներին, որոնք միաժամանակ իրականացնում են հարգորոշման և հարգադրոշմման ենթակա ապրանքների արտադրություն կամ ներմուծում. 3. Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման հետ կապված գործողություններ են նաև` 1) հակազդուկների պատրաստումը. 2) ստուգիչ տարրալուծումները. 3) քիմիական տարրալուծումները. 4. Հայաստանի Հանրապետությունում արտադրված կամ Հայաստանի Հանրապետություն «Բացթողում ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ներմուծված թանկարժեք մետաղներից պատրաստված իրերը պետք է հարգորոշվեն, հարգադրոշմվեն, ունենան տարբերանիշ և անվանանիշ, համապատասխանեն այն հարգերին, որոնք սահմանված են թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման պահանջներով. 5. Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգերը, հարգորոշման և հարգադրոշմման պահանջները հաստատում է կառավարությունը։ |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 6 6. Թանկարժեք մետաղներից պատրաստված այն իրերը, որոնց հարգադրոշմը ցածր է համապատասխան թանկարժեք մետաղի համար սահմանված նվազագույն հարգադրոշմից, ինչպես նաև այն իրերը, որոնք պատրաստված են ոչ թանկարժեք մետաղների կիրառմամբ, ենթակա չեն հարգադրոշմման և իրացման որպես թանկարժեք մետաղներից պատրաստված իրեր։ Թանկարժեք մետաղներից պատրաստված այն իրերը, որոնք ունեն կառավարության հաստատած պահանջներով՝ թանկարժեք մետաղների համար սահմանված նվազագույն հարգից ցածր հարգ, ենթակա չեն հարգադրոշմման և չեն կարող իրացվել որպես թանկարժեք մետաղներից պատրաստված իրեր. 7. Սույն հոդվածի 5-րդ մասում նշված թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման ու հարգադրոշմման հանդեպ պահանջներով կարող են նախատեսված լինել թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի պատրաստման ժամանակ ոչ թանկարժեք մետաղների կիրառման դեպքեր. 8. Արգելվում է հարգադրոշմել ոչ թանկարժեք մետաղներից պատրաստված և թանկարժեք մետաղներով պատված իրերը. 9. Թանկարժեք մետաղների համաձուլվածքներից պատրաստված իրերը, որոնք պատված են այլ թանկարժեք մետաղներով, պետք է հարգադրոշմվեն իրի հիմնական մետաղի հարգով. 10. Արգելվում է անընթեռնելի հարգադրոշմ, տարբերանիշ և անվանանիշ ունեցող թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առուվաճառքը. 11. Պարտադիր հարգադրոշմման ենթակա չեն` 1) պետական մրցանակները, մետաղադրամները, թանկարժեք մետաղներից պատրաստված կենցաղային արտադրանքի մնացորդները, որոնք ներկայացված են տարբեր ձևերով․ 2) ոչ թանկարժեք մետաղներից պատրաստված գրիչների թանկարժեք մետաղներից փետուրները. 3) մակագրի համար նախատեսված թանկարժեք մետաղներից թիթեղների կամ թանկարժեք մետաղներից պատրաստված գրքերի, ալբոմների, թղթապանակների և նմանատիպ իրերի կազմերը. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 6 4) թանկարժեք մետաղներից պատրաստված իրերը, որոնք ունեն պատմական կամ հնագիտական նշանակություն, հայրենական և օտարերկրյա արտադրության թանկարժեք մետաղներից զտարկված ձուլակտորները (այդ թվում՝ բանկային ոսկին և ստանդարտացված ձուլակտորը), թանկարժեք մետաղների բնակտորները, թերթավոր ոսկին, թերթավոր արծաթը, մանր նախշերը և մանր զարդերը, որոնք պատրաստված են իրերի վրա պլատինից, ոսկուց, պալադիումից և (կամ) արծաթից դրվագազարդման միջոցով, սարքերը, լաբորատոր տարաները և թանկարժեք մետաղից պատրաստված, գիտական, արտադրական ու բժշկական նպատակների համար նախատեսված այլ իրեր. 5) թանկարժեք մետաղներից պատրաստված իրերը, որոնք ունեն Եվրասիական տնտեսական միության անդամ պետության անվանական դրոշմի դրոշմվածք և հարգորոշիչ դրոշմ. 6) թանկարժեք մետաղներից պատրաստված իրերը, որոնց հանդեպ գործում են միջազգային պայմանագրեր, որոնք նախատեսում են Հայաստանի Հանրապետության և Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետության հարգադրոշմի փոխադարձ ճանաչում, և ունեն այդ պետության անվանական դրոշմի դրոշմվածք և հարգորոշիչ դրոշմ. 12. Հարգադրոշմների, տարբերանիշերի և անվանանիշերի ձևերը, չափերը, նկարագրությունը, ինչպես նաև դրանց պատրաստման, հաշվառման և տնօրինման կարգը հաստատում է կառավարությունը. 13. Հարգորոշման և հարգադրոշմման գործունեություն իրականացնող անձինք պարտավոր են՝ 1) պահպանել կառավարության սահմանած համապատասխան տեխնիկական պահանջները և գործունեության պայմանները. 2) ունենալ կառավարության սահմանած կարգով լիազոր մարմնում գրանցված տարբերանիշ. 14. Հարգորոշմամբ և հարգադրոշմմամբ զբաղվող անձինք, ինչպես նաև պետական և համայնքային հիմնարկների աշխատակիցները պետք է ունենան համապատասխան որակավորում: |