FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  198

Չհարուցված կամ դադարեցված քրեական հետապնդումը նորոգելը.
1. Քրեական հետապնդում չհարուցելու կամ այն դադարեցնելու մասին հսկող դատախազի չբողոքարկված որոշումն անօրինական կամ չհիմնավորված լինելու հիմքով կարող է վերացվել վերադաս դատախազի կողմից այն օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում.
2. Քրեական հետապնդում չհարուցելու կամ այն դադարեցնելու մասին հսկող դատախազի որոշումը և այն հաստատելու մասին վերադաս դատախազի որոշումն անօրինական կամ չհիմնավորված լինելու հիմքով կարող է վերացվել Հայաuտանի Հանրապետության գլխավոր դատախազի կամ նրա տեղակալի կողմից այն կայացնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, եթե այդ որոշումը դատական ստուգման չի ենթարկվել.
3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված ժամկետներն անցնելուց հետո քրեական հետապնդում չհարուցելու կամ այն դադարեցնելու մասին հսկող դատախազի որոշումը և այն հաստատելու մասին վերադաս դատախազի որոշումը կարող են վերացվել բացառապես Հայաuտանի Հանրապետության գլխավոր դատախազի կողմից` նոր հանգամանքի կամ նոր ի հայտ եկած հանգամանքի հիմքով, եթե այդ որոշումները դատական ստուգման չեն ենթարկվել: Այդ վարույթի նկատմամբ վերաբերելի մասով (mutatis mutandis) կիրառվում է սույն օրենսգրքի 405-րդ հոդվածով սահմանված կարգը.
4. Սույն հոդվածով նախատեսված որոշումները վերացնելու դեպքում քրեական հետապնդումը հարուցվում կամ նորոգվում է, իսկ որոշման պատճենները քննիչն անհապաղ հանձնում է վարույթի մասնավոր մասնակիցներին՝ նրանց գրավոր պարզաբանելով որոշումը բողոքարկելու՝ սույն օրենսգրքի 196-րդ հոդվածով սահմանված կարգը և ժամկետները: