Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՄԱՍԻՆ article 23 Համապատասխանության գնահատման գործընթացի բողոքարկումը. 1. Համապատասխանության գնահատման գործընթացի համար հայտ ներկայացրած անձը կարող է համապատասխանության գնահատման նշանակված մարմնի գործողությունները և որոշումները բողոքարկել՝ դիմելով համապատասխանության գնահատման նշանակված մարմնի համապատասխանության գնահատման բողոքարկման հանձնաժողով. 2. Համապատասխանության գնահատման նշանակված մարմնի բողոքարկման հանձնաժողովի որոշման հետ կողմերից մեկի անհամաձայնության դեպքում որոշումը կարող է բողոքարկվել համապատասխանության գնահատման մարմինների նշանակման բողոքարկման հանձնաժողով կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով. 3. Բողոք ներկայացնելու ծախսերն իրականացնում է դիմող կողմը, եթե կրկնակի համապատասխանության գնահատման արդյունքները տարբերվում են նախորդից հօգուտ հայտ ներկայացրած անձի, հակառակ դեպքում հայտատուի բոլոր ծախսերը փոխհատուցում է համապատասխանության գնահատման նշանակված մարմինը. 4. Համապատասխանության գնահատման նշանակված մարմնի համապատասխանության գնահատման բողոքարկման հանձնաժողովի կանոնադրությունը և բողոքների քննարկման կարգը հաստատում է համակարգող մարմինը: |