FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  8

Հանդիպակաց ուսումնասիրությունը.
1. Ծառայության կողմից հանդիպակաց ուսումնասիրություններն իրականացվում են Ծառայության ղեկավարի տված հանձնարարագրի հիման վրա՝ վարչապետի հանձնարարությամբ, կամ համաձայնեցնելով վարչապետի հետ: Ծառայությունը հանդիպակաց ուսումնասիրություններն իրականացնում է բացառապես այն դեպքերում, երբ վերահսկվող օբյեկտի մոտ ուսումնասիրության շրջանակներում Ծառայությանն անհրաժեշտ տեղեկություններն ամբողջական չեն, ու առանց հանդիպակաց ուսումնասիրություն կատարելու հնարավոր չէ գնահատել վերահսկվող օբյեկտի կողմից ուսումնասիրվող գործարքի կատարումը կամ վերահսկվող օբյեկտի գործունեության օրինականությունը կամ արդյունավետությունը.
2. Ծառայության կողմից հանդիպակաց ուսումնասիրությունները տեղական ինքնակառավարման մարմիններում իրականացվում են Ծառայության ղեկավարի հանձնարարագրի հիման վրա՝ վարչապետի հանձնարարությամբ, կամ համաձայնեցնելով վարչապետի հետ: Ծառայությունը հանդիպակաց ուսումնասիրություն տեղական ինքնակառավարման մարմիններում իրականացնում է բացառապես այն դեպքերում, երբ պետական կառավարման համակարգի մարմիններում և տարածքային կառավարման մարմիններում իրականացվող ուսումնասիրության շրջանակներում Ծառայությանն անհրաժեշտ տեղեկություններն ամբողջական չեն, ու առանց տեղական ինքնակառավարման մարմնում հանդիպակաց ուսումնասիրություն կատարելու հնարավոր չէ գնահատել ուսումնասիրվող պետական կառավարման համակարգի մարմինների և տարածքային կառավարման մարմինների գործունեության օրինականությունը կամ արդյունավետությունը.
3. Հանդիպակաց ուսումնասիրությունը գործարքի մյուս կողմի մոտ սահմանափակվում է գործարքն ուսումնասիրելու պահի դրությամբ դրանով սահմանված պարտավորությունների փաստացի կատարման պայմանների նկատմամբ, փաստաթղթերի և այլ կրիչների ուսումնասիրմամբ և այդ նպատակով անձանցից նյութեր, առարկաներ, տեղեկատվություն ու պարզաբանումներ, ապրանքանյութական արժեքների գույքագրման կատարում պահանջելով և ստանալով՝ առանց այդ անձանց բնականոն գործունեությունը խաթարելու։