FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  115

Բաժնետիրական ընկերության կառավարումը.
1. Բաժնետիրական ընկերության կառավարման բարձրագույն մարմինը բաժնետերերի ընդհանուր ժողովն է: Բաժնետիրական ընկերության ընդհանուր ժողովի իրավասությանն են պատկանում`
    1) ընկերության կանոնադրությունը և նրա կանոնադրական կապիտալի չափը փոփոխելը.
    2) ընկերության տնօրենների խորհրդի (դիտորդ խորհրդի) և վերստուգող հանձնաժողովի (վերստուգողի) անդամների ընտրությունն ու նրանց լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելը.
    3) ընկերության գործադիր մարմիններ կազմավորելը և նրանց լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելը, եթե ընկերության կանոնադրությամբ այդ հարցերի լուծումը վերապահված չէ տնօրենների խորհրդի (դիտորդ խորհրդի) իրավասությանը.
    4) ընկերության տարեկան հաշվետվությունները, հաշվապահական հաշվեկշիռները, շահույթների և վնասների հաշիվները հաստատելը ու նրա շահույթները և վնասները բաշխելը.
    5) ընկերությունը վերակազմակերպելու կամ լուծարելու մասին որոշում ընդունելը: «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով բաժնետերերի ընդհանուր ժողովի իրավասությանը կարող է վերապահվել նաև այլ հարցերի լուծում: Բաժնետերերի ընդհանուր ժողովի իրավասությանն օրենքով վերապահված հարցերը չեն կարող փոխանցվել ընկերության տնօրենների խորհրդի (դիտորդ խորհրդի) կամ գործադիր մարմինների իրավասությանը, բացառությամբ «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և կանոնադրությամբ սահմանված դեպքերի.
2. Հիսունից ավելի բաժնետեր ունեցող ընկերությունում ստեղծվում է տնօրենների խորհուրդ (դիտորդ խորհուրդ): Տնօրենների խորհուրդ (դիտորդ խորհուրդ) ստեղծելու դեպքում, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան, ընկերության կանոնադրությամբ պետք է սահմանվի նրա իրավասությունը.
3. Ընկերության գործադիր մարմինը կարող է լինել կոլեգիալ (վարչություն, տնօրինություն) և (կամ) միանձնյա (տնօրեն, գլխավոր տնօրեն): Գործադիր մարմինը ղեկավարում է ընկերության ընթացիկ գործունեությունը և հաշվետու է տնօրենների խորհրդին (դիտորդ խորհրդին) ու բաժնետերերի ընդհանուր ժողովին:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  115

Ընկերության գործադիր մարմնի իրավասությանն է պատկանում օրենքով կամ ընկերության կանոնադրությամբ սահմանված` ընկերության կառավարման մյուս մարմինների իրավասության մեջ չմտնող բոլոր հարցերի լուծումը: Բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշմամբ ընկերության գործադիր մարմնի լիազորությունները պայմանագրով կարող են տրվել այլ առևտրային կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ (կառավարչի).
4. Բաժնետիրական ընկերության կառավարման մարմինների իրավասությունը, ինչպես նաև նրանց որոշումների ընդունման և ընկերության անունից հանդես գալու կարգը սահմանվում է սույն օրենսգրքին, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին և ընկերության կանոնադրությանը համապատասխան.
5. Բաժնետիրական ընկերության գործունեության վերստուգումն այն բաժնետերերի պահանջով, որոնք տիրապետում են ընկերության քվեարկող բաժնետոմսերի կամ դրանցով տրամադրվող ձայների քանակի առնվազն տասը տոկոսին, պետք է անցկացվի ցանկացած ժամանակ: Բաժնետիրական ընկերության գործունեության վերստուգումներ անցկացնելու կարգը սահմանվում է օրենքով և ընկերության կանոնադրությամբ: