Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 41 Կրթական գործունեության լիցենզավորումը. 1. Սույն օրենքով նախատեսված կրթական ծրագրերը և նախադպրոցական ծառայությունը կարող են իրականացվել հանրակրթական, մասնագիտական և բարձրագույն կրթության մակարդակի համապատասխան կրթական ծրագրի իրականացման իրավունքի, ինչպես նաև յուրաքանչյուր աստիճանի ու որակավորումների համար լիցենզիայի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ու պայմաններով. 2. Կրթական գործունեության լիցենզիան տալիս է կրթության պետական կառավարման լիազոր մարմինը. 3. Կրթության համապատասխան մակարդակներում կրթական ծրագրի իրականացման իրավունքի տրամադրման պայման են՝ 1) կրթական գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ շենքի և ուսումնական տարածքի առկայությունը, որի նկատմամբ ուսումնական հաստատությունն ունի սեփականության, վարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունք. 2) ուսումնական գործընթացին օժանդակող մարզական տարածքի կամ դրա օգտագործման կամ ծառայությունների մատուցման պայմանագրի առկայությունը և գրադարանային համապատասխան հագեցվածությամբ տարածքների առկայությունը՝ լիազոր մարմնի սահմանած սանիտարահիգիենիկ և տեխնիկական անվտանգության նորմերին համապատասխան․ 3) լսարանային, գործնական ուսուցման գործընթացին օժանդակող ուսումնաարտադրական, լաբորատոր տարածքների և բազաների առկայությունը՝ սանիտարահիգիենիկ և տեխնիկական անվտանգության նորմերին համապատասխան․ 4) ուսումնական հաստատության հինգ տարվա ռազմավարական ծրագրի առկայությունը. 4. Կրթության համապատասխան մակարդակի յուրաքանչյուր աստիճանի ու որակավորման համար լիցենզիան տրվում է հետևյալ պայմաններն ապահովելու դեպքում. 1) տվյալ կրթական ծրագրի աստիճանի (մակարդակի) կամ որակավորման ուղղվածությանը համապատասխան լաբորատորիաների, ուսումնաարտադրական տարածքների (արհեստանոցների), ուսումնական գույքի և սարքավորումների, գրադարանային-տեղեկատվական համակարգի առկայությունը կամ դրանց օգտագործման կամ ծառայությունների մատուցման պայմանագրի առկայությունը՝ համաձայն կրթության պետական կառավարման լիազոր մարմնի սահմանած հագեցվածության չափաքանակների. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 41 2) տվյալ կրթական ծրագրի աստիճանը (մակարդակը) կամ որակավորումը (ուղղվածությունը) ապահովող փաստաթղթերի և ուսումնամեթոդական փաթեթի առկայությունը. 3) տվյալ կրթական ծրագրի աստիճանը (մակարդակը) կամ որակավորումը (ուղղվածությունը) ապահովելու համար անհրաժեշտ մանկավարժական և ուսումնաօժանդակ աշխատողների առկայությունը. 5. Լիցենզավորման, լիցենզիայի գործողության կասեցման, դադարեցման, բողոքարկման և այլ իրավահարաբերությունները կարգավորվում են լիցենզավորման և կրթության համապատասխան մակարդակի իրավահարաբերությունները կարգավորող օրենքներով և ենթաօրենսդրական նորմատիվ իրավական այլ ակտերով։ Կրթության համապատասխան մակարդակը կարգավորող օրենքով կարող են սահմանվել լիցենզավորման լրացուցիչ պայմաններ. 6. Կրթական ծրագրերի, ինչպես նաև համապատասխան կրթական ծրագրի յուրաքանչյուր աստիճանի ու որակավորումների մասով արված սահմանային տեղերի փոփոխությունը սահմանվում է լիցենզիայի ներդիրում, և յուրաքանչյուր փոփոխության դեպքում տրվում է հերթական ներդիր։ |