Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ article 66 1) օդանավի սեփականատիրոջ հետ կնքած պայմանագրի համաձայն` իրավունք ունի նշանակելու օդանավի օդաչուներին. 2) չունենալով օդաչու նշանակելու իրավունք՝ նշանակել է օդանավի սեփականատիրոջ մոտ չաշխատող օդաչուի, և վնասը տեղի է ունեցել այդ պատճառով. 7. Օդանավի սեփականատերը կամ այլ անձինք, որոնք սույն օրենքի հիման վրա կատարել են վճարումներ, կարող են հետ ստանալ այդ գումարները վնաս կամ վնասվածք պատճառած անձից՝ դատական կարգով. 8. Օդանավում իր աշխատանքային պարտականությունները կատարող անձն իր պարտականությունները սխալ կամ թերի կատարելու համար ենթարկվում է պատասխանատվության՝ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով. 9. Սույն հոդվածի 8-րդ մասի դրույթները կիրառվում են նաև օդանավակայանում, օդային երթևեկության ծառայություններում կամ այլ տեղում իրենց աշխատանքային պարտականությունները կատարող անձանց նկատմամբ: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ article 66 Օդանավով չփոխադրվող անձին կամ գույքին պատճառած վնասի դիմաց օդանավի սեփականատիրոջ և շահագործողի պատասխանատվությունը. 1. Օդանավի սեփականատերը պատասխանատվություն է կրում օդանավով չտեղափոխվող անձին կամ գույքին օդանավի շահագործմամբ վնաս կամ վնասվածք պատճառելու դեպքում, եթե նույնիսկ նա չի պատճառել վնասը և կարիք չունի արդարացման: Պատասխանատվության չափը կարող է նվազեցվել, եթե տուժած անձը որևէ կերպ նպաստել է վնասի կամ վնասվածքի պատճառմանը. 2. Եթե վնասը կամ վնասվածքը պատճառվել է երկու կամ մի քանի օդանավերի շահագործման հետևանքով, որոնց համար դրանց սեփականատերերը, համաձայն սույն գլխի, պատասխանատվություն են կրում, ապա օդանավերի սեփականատերերը կրում են համապարտ պատասխանատվություն՝ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով: Եթե նման շահագործման պատճառով օդանավերից որևէ մեկին կամ օդանավերից որևէ մեկով տեղափոխվող անձին կամ գույքին պատճառվել է վնաս կամ վնասվածք, ապա նման վնասի կամ վնասվածքի առնչությամբ սույն հոդվածի 1-ին մասի դրույթները չեն կիրառվում. 3. Եթե անձն օգտագործում է օդանավն առանց դրա սեփականատիրոջ հետ համաձայնության, ապա դրա հետևանքով առաջացած վնասի կամ վնասվածքի դիմաց պատասխանատվությունը սեփականատիրոջ փոխարեն կրում է օգտագործողը. 4. Օդանավն ապառիկ գնման հիմունքներով, վերադարձնելու իրավունքով տնօրինելու դեպքում պատասխանատվությունը կրում է գնորդը՝ սույն օրենքի համաձայն. 5. Օդանավն օգտագործման իրավունքով ձեռք բերելու դեպքում օդանավի սեփականատիրոջ փոխարեն պատասխանատվությունը կրում է օգտագործողը, եթե՝ 1) սեփականատիրոջ և օգտագործողի միջև կնքված է պայմանագիր, ըստ որի` պատասխանատվությունն ընկնում է օգտագործողի վրա. 2) օգտագործման իրավունքը վավերական է առնվազն մեկ տարի. 3) օգտագործողը, պայմանագրի համաձայն, իրավունք ունի նշանակելու օդանավի օդաչուներին կամ օգտագործելու օդանավը վարձավճար ստանալու նպատակով. 4) օդանավերի ռեգիստրում օգտագործման իրավունքի վերաբերյալ կատարվել է գրառում. 6. Եթե օդանավը ձեռք է բերվել օգտագործման իրավունքով, սակայն չեն պահպանված սույն հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով նախատեսված պայմանները, ապա օգտագործողն ու սեփականատերը համապարտ պատասխանատվություն են կրում սույն օրենքի համաձայն, եթե օգտագործողը՝ |