Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ article 9 Զինվորական ծառայության պաշտոնների դասակարգումը. 1. Զինվորական ծառայության պաշտոնները դասակարգվում են հրամանատարական և ոչ հրամանատարական կազմերի. 2. Հրամանատարական կազմի պաշտոնները բաժանվում են հետևյալ խմբերի. 1) բարձրագույն հրամանատարական. 2) ավագ հրամանատարական. 3) միջին հրամանատարական. 4) կրտսեր հրամանատարական. 3. Ոչ հրամանատարական կազմի պաշտոնները դասակարգվում են հետևյալ խմբերի. 1) բարձրագույն սպայական. 2) ավագ սպայական. 3) կրտսեր սպայական. 4) ավագ ենթասպայական. 5) կրտսեր ենթասպայական. 6) շարքային. 4. Զինվորական ծառայության պաշտոնների առանձին խմբերում ընդգրկվող հիմնական պաշտոնների անվանացանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Զինվորական ծառայության բարձրագույն հրամանատարական և բարձրագույն սպայական հիմնական պաշտոններին հավասարեցված պաշտոնների անվանացանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, իսկ մյուս հիմնական պաշտոններին հավասարեցված պաշտոնների անվանացանկը սահմանում է պետական լիազոր մարմնի ղեկավարը. 5. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, ներքին գործերի նախարարության, ազգային անվտանգության, պետական պահպանության մարմինների համակարգերում զինվորական ծառայության հիմնական պաշտոնների, քրեակատարողական և փրկարար ծառայությունների հիմնական պաշտոնների միջև համապատասխանությունը սահմանում է Կառավարությունը. 6. Զինվորական պաշտոնները միմյանց նկատմամբ կարող են համարվել հավասար կամ բարձր կամ ցածր՝ ըստ պաշտոնների խմբերում իրենց զբաղեցրած դիրքի: |