Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 11.1 Շարունակական մասնագիտական զարգացումը և քաղաքաշինության բնագավառում մասնագիտական գործունեությանը ներկայացվող հիմնական պահանջները. 1. Շարունակական մասնագիտական զարգացումը քաղաքաշինության բնագավառում մասնագիտական գործունեություն իրականացնող ֆիզիկական անձանց մասնագիտական կարողությունների, ունակությունների և հմտությունների զարգացման անընդհատությունն ապահովող գործընթաց է. 2. Քաղաքաշինության բնագավառում հավաստագրված մասնագետները մասնագիտական գործունեություն իրականացնելու իրավունք ունեցող ֆիզիկական անձինք են, որոնք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստացել են մասնագիտական գործունեության ՇՄԶ համապատասխան հավաստագիր և գրանցվել են քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմնի կողմից վարվող մասնագետների գրանցամատյանում (այսուհետ՝ հավաստագրված մասնագետ), բացառությամբ ինժեներական գեոդեզիական ծառայություններ մատուցող անձանց, որոնց որակավորման պահանջները սահմանվում են «Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին» օրենքով. 3. Մասնագետները, ըստ աշխատանքային փորձի, կատարված աշխատանքների ծավալի և բարդության, դասակարգվում են 1-ին, 2-րդ և 3-րդ կարգի՝ 1) 1-ին կարգի մասնագետը կարող է քաղաքաշինական գործունեություն իրականացնել 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ ռիսկայնության աստիճանի քաղաքաշինական գործունեության օբյեկտներում և հանդես գալ որպես 1-ին, 2-րդ և 3-րդ դասի քաղաքաշինական գործունեության տեսակների պատասխանատու մասնագետ. 2) 2-րդ կարգի մասնագետը կարող է քաղաքաշինական գործունեություն իրականացնել 1-ին, 2-րդ և 3-րդ ռիսկայնության աստիճանի քաղաքաշինական գործունեության օբյեկտներում և հանդես գալ որպես 2-րդ և 3-րդ դասի քաղաքաշինական գործունեության տեսակների պատասխանատու մասնագետ. 3) 3-րդ կարգի մասնագետը կարող է քաղաքաշինական գործունեություն իրականացնել 1-ին և 2-րդ ռիսկայնության աստիճանի քաղաքաշինական գործունեության օբյեկտներում և հանդես գալ որպես 3-րդ դասի քաղաքաշինական գործունեության տեսակների պատասխանատու մասնագետ. 4. Քաղաքաշինության բնագավառի մասնագիտական գործունեության տեսակներին համապատասխան մասնագիտական որակավորումների պահանջները հաստատվում են քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմնի իրավական ակտով: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 11.1 5. Այլ պետություններում քաղաքաշինության բնագավառի մասնագիտական կրթություն ստացած անձինք (ներառյալ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները և Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիները) Հայաստանի Հանրապետությունում քաղաքաշինության բնագավառում պատասխանատու մասնագետի գործունեություն կարող են իրականացնել Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի հիման վրա՝ մասնագիտական կրթության փաստը հավաստող փաստաթղթերի փոխադարձ ճանաչման կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ՇՄԶ հավաստագրերի առկայության դեպքում. 6. 3-րդ կարգի մասնագետի հավաստագիր կարող է ստանալ համապատասխան մագիստրոսի կրթական աստիճան ստացած, 90 տոկոս և ավելի միջին որակավորման գնահատական (ՄՈԳ) ունեցող անձը՝ օրենքով սահմանված պետական տուրքը վճարելու և հավաստագրման հայտը ոչ ուշ, քան համապատասխան բարձրագույն ուսումնական հաստատությունն ավարտելուց հետո՝ երկու տարվա ընթացքում, ներկայացնելու դեպքում, հակառակ դեպքում հավաստագրումն իրականացվում է սույն օրենքով սահմանված կարգով. 7. Վերջին հինգ տարում առնվազն երեք տարվա մասնագիտական գործունեություն իրականացրած՝ 3-րդ կարգի հավաստագիր ունեցող մասնագետը կարող է հաջորդ հնգամյա փուլում հավաստագրվել որպես 3-րդ կարգի մասնագետ՝ առանց ՇՄԶ կրեդիտների նվազագույն քանակի շեմը լրացնելու. 8. Վերջին հինգ տարում առնվազն երեք տարի մասնագիտական գործունեություն իրականացրած և ՇՄԶ կրեդիտների նվազագույն քանակի առնվազն 75 տոկոսը հաղթահարած համապատասխան ոլորտի մասնագետը մասնագիտական գործունեությունը շարունակելու և ՇՄԶ հավաստագիր ստանալու համար կարող է անցնել տեսական գիտելիքների և գործնական հմտությունների գնահատման գործընթաց (այսուհետ՝ թեստավորում) և ստանալ ՇՄԶ հավաստագիր. 9. Վերջին հինգ տարում ՇՄԶ կրեդիտների նվազագույն քանակի 75 տոկոսի շեմը չհաղթահարած համապատասխան ոլորտի մասնագետի գործունեությունը ժամանակավոր կասեցվում է մինչև նոր ՇՄԶ հավաստագրի ստացումը (բացառությամբ սույն հոդվածի 6-րդ և 7-րդ կետերով սահմանված դեպքերի): |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 11.1 10. Քաղաքաշինության բնագավառում բազային մասնագիտական բարձրագույն կրթություն ունեցող ֆիզիկական անձն օրենքով սահմանված կարգով կարող է մասնակցել վերաորակավորման կրթական ծրագրերով անցկացվող դասընթացներին և գիտելիքների ստուգումը բարեհաջող անցնելուց հետո ձեռք բերել սույն օրենքի 21-րդ հոդվածով նախատեսված քաղաքաշինական գործունեության տեսակին և ենթատեսակին համապատասխան ՇՄԶ հավաստագիր. 11. Վերաորակավորման համար ԲՈՒՀ-ի ակադեմիական կրեդիտների նվազագույն քանակը յուրաքանչյուր վերաորակավորման մասնագիտական կրթական ծրագրի համար սահմանվում է առնվազն 45 ակադեմիական կրեդիտ (Կրեդիտների կուտակման և փոխանցման եվրոպական համակարգ՝ ԿԿՓԵՀ). 12. Վերաորակավորված մասնագետին ՇՄԶ հավաստագիր չի տրվում, եթե մասնագետը չի ապահովել սույն օրենքի 11.4-րդ հոդվածի 3-5-րդ մասերով սահմանված պահանջները: |