Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 10 Կարգավորվող նյութերի հաշվառման կարգը. 1. Հաշվառման ենթակա են` 1) կարգավորվող նյութերի ներմուծման համար սահմանված ընդհանուր չափաքանակները` ըստ առանձին նյութերի. 2) կարգավորվող նյութերի ներմուծման կամ արտահանման կամ տարանցիկ տեղափոխման գործարք կատարելու մասին հայտերը. 3) կարգավորվող նյութերի ներմուծման սահմանված անհատական չափաքանակները և դրանց մնացորդային քանակությունները` ըստ առանձին նյութերի. 4) կարգավորվող նյութերի ներմուծման, արտահանման և տարանցիկ տեղափոխման առաքման թույլտվությունները. 5) կարգավորվող նյութերի ներմուծման անհատական չափաքանակի օգտագործման մասին տարեկան հաշվետվությունները. 2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-5-րդ կետերով սահմանված՝ օզոնային շերտը քայքայող նյութերի քանակություններն ու փաստաթղթերը հաշվառում է լիազոր պետական մարմինը, իսկ 4-րդ կետով սահմանված փաստաթղթերը հաշվառում են նաև մաքսային մարմինները` Կառավարության սահմանած կարգով: |