Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ article 9 Ավանդային և վարկային գործառնությունները. 1. Կենտրոնական բանկը կարող է դրամով կամ արտարժույթով ցպահանջ կամ ժամկետային ավանդներ ընդունել կամ նյութական արժեքներ ի պահ ընդունել միայն Հայաստանի Հանրապետության պետական մարմիններից և բանկերից, օտարերկրյա պետությունների կենտրոնական և այլ բանկերից, միջազգային ֆինանսական և վարկային կազմակերպություններից, իսկ բացառիկ դեպքերում` Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ, նաև այլ անձանցից, այնպես էլ նրանց հանձնարարությամբ կամ համաձայնությամբ տիրապետել և օգտագործել ավանդներն ու նյութական արժեքները. 2. Կենտրոնական բանկն իր նպատակներն իրագործելու նպատակով կարող է միջազգային ֆինանսական կազմակերպություններից, այլ պետությունների կառավարություններից, կենտրոնական և առաջնակարգ այլ բանկերից ստանալ վարկեր: |