Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 6
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ article 1.2 Սահմանումներ և հասկացություններ. Սույն օրենքի իմաստով` 1. Բյուջետային եկամուտներն են օրենսդրությանը համապատասխան պետական և համայնքների բյուջեներ մուտքագրվող` համապատասխանաբար պետական մարմնի և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից տնօրինվող դրամական միջոցները (բացառությամբ սույն հոդվածի 7-րդ մասում թվարկված ոչ ֆինանսական ակտիվների օտարումից ստացվող միջոցների և սույն օրենքով բյուջեների դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրներին դասվող միջոցների). 2. Բյուջետային ծախսերն են պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին օրենսդրությամբ վերապահված գործառույթների ֆինանսական ապահովման նպատակով (բացառությամբ վարկերի և փոխատվությունների տրամադրման, ներգրավված փոխառու միջոցների մարումների, ինչպես նաև բաժնետոմսերի և կապիտալում մասնակցության և այլ արժեթղթերի ձեռք բերման դեպքերի) համապատասխան բյուջեներից ուղղվող դրամական միջոցները. 3. Կապիտալ կամ ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերն են պետական և համայնքային նշանակության ծրագրերի շրջանակներում նախատեսվող այն ծախսերը, որոնք հանգեցնում են սույն հոդվածի 7-րդ մասում թվարկված ոչ ֆինանսական ակտիվների ստեղծմանը (ձեռք բերմանը) կամ դրանց արժեքի ավելացմանը. 4. Ընթացիկ ծախսերն են այն ծախսերը, որոնք ընդգրկված չեն կապիտալ ծախսերում. 5. Փոխառու միջոցներն են պետության կամ համայնքի կողմից թողարկված արժեթղթերի տեղաբաշխումից, ինչպես նաև վարկերի և բյուջետային փոխատվությունների տեսքով բյուջեներ ստացվող միջոցները. 6. Ֆինանսական ակտիվներն են պետությանը կամ համայնքին սեփականության իրավունքով պատկանող իրավաբանական անձանց բաժնետոմսերը, կապիտալում այլ մասնակցությունը և այլ արժեթղթերը, բյուջեներից տրամադրված բյուջետային վարկերը և փոխատվությունները, ինչպես նաև բյուջեների միջոցների տարեսկզբի ազատ մնացորդը. 7. Ոչ ֆինանսական ակտիվներն են պետությանը կամ համայնքին սեփականության իրավունքով պատկանող հիմնական միջոցները, բարձրարժեք ակտիվները, չարտադրված ակտիվները, պետական ռազմավարական և համայնքային նշանակության պահուստներում պահվող ապրանքանյութական արժեքները: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ article 1.2 8. Բյուջետային մուտքերն են պետական կամ համայնքների բյուջեներ ստացվող դրամական միջոցները: Բյուջետային մուտքերը ներառում են տվյալ բյուջեին օրենքով ամրագրված բյուջետային եկամուտները, բյուջեի միջոցների տարեսկզբի ազատ մնացորդը, բյուջեից տրամադրված բյուջետային վարկերի և փոխատվությունների գումարների վերադարձից, ոչ դրամային տեսքով այլ ֆինանսական ակտիվների և ոչ ֆինանսական ակտիվների օտարումից ստացվող, ինչպես նաև ներգրավված փոխառու և այլ դրամական միջոցները. 9. Բյուջետային ելքերն են Սահմանադրությամբ և օրենքներով պետական և համայնքների բյուջեներից պետությանը և տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված իրավասությունների իրականացմանն ուղղվող դրամական միջոցները: Բյուջետային ելքերը ներառում են բյուջետային ծախսերը, ինչպես նաև ֆինանսական ակտիվների (բացառությամբ բյուջեների միջոցների տարեսկզբի ազատ մնացորդի) ձեռքբերումները և ներգրավված փոխառու միջոցների մարումները. 10. Բյուջետային հատկացումներն են բյուջեն հաստատող իրավական ակտով բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչների գծով նախատեսված միջոցները. 11. Բյուջեն հաստատող իրավական ակտն է պետական բյուջեի մասով Ազգային ժողովի ընդունած` տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքը, իսկ համայնքի բյուջեի մասով` համայնքի ավագանու ընդունած` համայնքի բյուջեի մասին որոշումը: Բյուջեն հաստատող իրավական ակտը սահմանում է համապատասխան բյուջեի տվյալ տարվա մուտքերը և ելքերը, բյուջետային հատկացումների բաշխումն ըստ դրանց գլխավոր կարգադրիչների, ինչպես նաև այլ նորմատիվ դրույթներ, որոնք գործում են միայն այն ժամանակահատվածում, որի համար ընդունվել է բյուջեն (եթե այլ բան չի նախատեսվում բյուջեն հաստատող իրավական ակտով): |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ article 1.2 12. Բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչներն են պետական բյուջեով նախատեսվող հատկացումների գծով տվյալ տարվա պետական բյուջեի ելքերի գերատեսչական կառուցվածքում նշված պետական մարմինները և (կամ) պետական հիմնարկները` իրենց գծով սահմանված հատկացումների մասով, իսկ համայնքի բյուջեով նախատեսվող հատկացումների գծով` համայնքի ղեկավարը: Բյուջեներով նախատեսվող ծրագրերի իրականացման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով այդ ծրագրերի գծով բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչի լիազորություններն օրենքով կամ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ (այդ ծրագրերը պետական բյուջեում նախատեսված լինելու դեպքում) կամ համայնքի ավագանու որոշմամբ (այդ ծրագրերը համայնքի բյուջեում նախատեսված լինելու դեպքում) կարող են վերապահվել համապատասխանաբար պետական մարմնի կամ համայնքային կառավարչական հիմնարկի առանձնացված ստորաբաժանմանը, այլ հիմնարկի: Բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչի իրավասությունը և պարտականությունները սահմանվում են օրենսդրությամբ. 13. Պետական լիազորված մարմինն է պետական ֆինանսների կառավարման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության (այսուհետ` կառավարություն) լիազորած պետական կառավարման մարմինը. 14. Նպատակային բյուջետային մուտքերն են` ա) օրենքով իրեն վերապահված իրավասության շրջանակներում, կառավարության (կամ համայնքի) և վերջիններիս միջոցներ հատկացնողի միջև կնքված գործարքով նախատեսված որոշակի բյուջետային ելքերի կատարման նպատակով կառավարությանը (կամ համայնքին) նվիրաբերվող կամ վարկի տեսքով տրամադրվող (կամ նվիրաբերվող կամ վարկի տեսքով տրամադրվող ապրանքների դրամայնացումից) պետական (կամ համայնքի) բյուջե մուտքագրվող գումարները. բ) առանձին բյուջետային ելքերի ֆինանսավորման նպատակով օրենքով սահմանված պարտադիր վճարների գծով պետական կամ համայնքի բյուջե մուտքագրվող գումարները: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ article 1.2 15. Նպատակային բյուջետային ֆոնդը համապատասխան բյուջեին օրենսդրությամբ ամրագրված բյուջետային մուտքերի կազմից օրենքով կամ կառավարության կամ համայնքի ավագանու որոշումներով առանձնացվող մուտքերի որոշ տեսակների (կամ դրանց հստակ սահմանված մասի) և բացառապես դրանց հաշվին ֆինանսավորվող բյուջետային ելքերի ամբողջությունն է: Նպատակային բյուջետային ֆոնդը համապատասխան բյուջեի բաղկացուցիչ մասն է. 16. Արտաբյուջետային (այդ թվում` ավանդային) հաշիվներն են պետական կամ համայնքային հիմնարկի անվամբ գանձապետական միասնական հաշվում պետական բյուջեի միջոցների և համայնքների բյուջեների միջոցների ենթահաշվից դուրս գործող ենթահաշիվները, ինչպես նաև բանկային համակարգում գործող հաշիվները: Արտաբյուջետային հաշիվները բացվում են և նախատեսված են` ա) առանձին դեպքերում նպատակային բյուջետային մուտքերի և դրանց հաշվին կատարվող ելքերի (ներառյալ` նպատակային բյուջետային ֆոնդերի մուտքերի և ելքերի) կատարման և առանձնացված հաշվառման համար. բ) օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը ապրանքային տեսքով տրամադրված վարկերի և դրամաշնորհների դրամայնացումից առաջացող միջոցների կուտակման համար. գ) դատական, նախաքննական և հարկադիր կատարման մարմինների անվամբ դատավարական և կատարողական վարույթի նորմերի հիմքերով իրավաբանական և ֆիզիկական անձանցից բռնագանձվող, բռնագրավվող, առգրավվող, ի պահ վերցվող կամ գրավադրվող դրամական (նաև արտարժութային) միջոցների ստացման և դրանք օրենքի հիման վրա որոշված ստացողներին հետագա փոխանցումն ապահովելու համար. դ) պետական լիազորված մարմնի անվամբ` բյուջեների ժամանակավորապես ազատ միջոցների ավանդադրման, առևտրային կազմակերպություններում պետական բաժնեմասի մասնավորեցումից (սեփականաշնորհումից) առաջացող միջոցների հավաքագրման և ավանդադրման համար, ինչպես նաև հարկաբյուջետային և կառավարության պարտքի կառավարման քաղաքականությունների իրականացմանն աջակցելու (այդ թվում՝ կառավարության պարտքի վերաֆինանսավորման ռիսկի կառավարման) համար. ե) պետական կամ համայնքային հիմնարկի անվամբ` սակարկությունների կազմակերպման հետ կապված նախավճարների գանձումը և վերադարձն ապահովելու համար. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ article 1.2 զ) պետական հիմնարկների անվամբ` իրավաբանական անձանց վճարահաշվարկային սպասարկման համար. է) պետական մարմինների անվամբ` որոշակի ոլորտներում առանձին տնտեսավարող սուբյեկտների կողմից իրականացվող տնտեսական գործունեության արդյունքում առաջացող բացասական հետևանքների վերացման և ռիսկերի կառավարման հետ կապված ծախսերի ֆինանսավորման նպատակով այդ սուբյեկտների կողմից կատարվող վճարների կամ մասհանումների տեսքով ստացվող միջոցների կուտակման համար. ը) պետական և համայնքային հիմնարկների անվամբ` օրենքով կամ կառավարության (համայնքի ավագանու) որոշմամբ նախատեսված աղբյուրներից այլ նպատակներով միջոցների կուտակման համար. 17. Բյուջետային ծրագիրը միևնույն նպատակին ուղղված քաղաքականության իրագործման միջոցառումների (այսուհետ՝ ծրագրի միջոցառումներ) տրամաբանական խմբավորումն է: Բյուջետային ծրագրերը հաստատվում են պետական բյուջեի մասին օրենքով։ 17.2. Յուրաքանչյուր բյուջետային ծրագիր ներառում է տվյալ նպատակին ուղղված միայն մեկ՝ գլխավոր կարգադրիչի վերագրվող միջոցառումներ. 17.3. Բյուջետային ծրագրի նպատակը այն կոնկրետ սոցիալական կամ հասարակական խնդիրն է, որի լուծմանն ուղղված է ծրագիրը. 17.4. 17.5. 18.1. Ծրագրի միջոցառումը ծրագրի շրջանակներում քաղաքականության իրագործման նպատակով իրականացվող պետության միջամտությունն է, որն ուղղված է տվյալ ծրագրի համար սահմանված նպատակի իրագործմանը. 19. Վերջնական արդյունքները սոցիալական, տնտեսական և շրջակա միջավայրի այն փոփոխություններն են, որոնց ձգտում է հասնել պետությունը հանրության համար ծրագրերի միջոցառումների տեսքով սահմանված միջամտությունների միջոցով. 19.1. Ազդակիր բնակավայրը համայնքի այն բնակավայրն է, որը հարակից է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն ռոյալթի վճարող կազմակերպությանը լեռնահատկացման ակտով հատկացված տարածքին. 19.2. Համայնքային մասհանումները համայնքների ֆոնդային բյուջեներ մուտքագրվող գումարներ են, որոնք նպատակային միջոցներ են և օգտագործվում են համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման համար՝ առաջնահերթություն տալով ազդակիր բնակավայրին: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ article 1.2 20. Տրանսֆերտները բյուջետային հիմնարկի կարգավիճակ չունեցող շահառուներին կամ բյուջետային համակարգի այլ մակարդակի բյուջեներին անհատույց և անվերադարձ տրամադրվող ֆինանսական և ոչ ֆինանսական միջոցներն են: 22. Բյուջետային ծրագրի գնահատումը ծրագրերի և միջոցառումների համակարգված, օբյեկտիվ և բազմակողմանի վերլուծությունն է դրանց արդյունավետությունն ու արդյունքայնությունը բացահայտելու նպատակով: 23․ Արդյունքայնությունը ցույց է տալիս, թե իրականացված ծրագրերն ու միջոցառումները որքանով են ապահովել նախատեսված նպատակները և վերջնական արդյունքները։ |