Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 14 Երևան քաղաքի դատախազը. 1. Երևան քաղաքի դատախազը` 1) ղեկավարում և կազմակերպում է Երևան քաղաքի դատախազության գործունեությունը. 2) իրականացնում է Երևան քաղաքի վարչական շրջանների դատախազությունների գործունեության ընդհանուր ղեկավարում. 3) կատարում է իր տեղակալների, Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազների և դատախազների (այսուհետ՝ Երևան քաղաքի դատախազության դատախազներ) միջև աշխատանքի բաժանում. 4) առաջարկներ է ներկայացնում գլխավոր դատախազին կամ գլխավոր դատախազի՝ ոլորտը համակարգող տեղակալին` Երևան քաղաքի դատախազության դատախազներին, ինչպես նաև Երևան քաղաքի վարչական շրջանների դատախազության դատախազներին խրախուսելու կամ նրանց կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, ինչպես նաև նրանց առաջխաղացման վերաբերյալ. 5) առաջարկներ է ներկայացնում դատախազության գլխավոր քարտուղարին Երևան քաղաքի դատախազության աշխատակիցներին խրախուսելու կամ նրանց կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ. 6) վերահսկողություն է իրականացնում Երևան քաղաքի դատախազության աշխատակիցների կողմից աշխատանքային կարգապահության պահպանման և ամրապնդման, նրանց կողմից պարտականությունների ժամանակին և պատշաճ կատարման նկատմամբ. 7) իրականացնում է սույն օրենքի 5-րդ գլխով սահմանված լիազորությունները. 8) իրականացնում է դատախազության՝ Սահմանադրությամբ նախատեսված իրավասության շրջանակում օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ: |