FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  158

«Մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների հետ կատարվող գործողությունները.
1. Ապրանքների նկատմամբ լիազորություններ ունեցող անձինք կամ նրանց ներկայացուցիչներն իրավունք ունեն «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների հետ կատարելու դրանց պահպանվածությունն ապահովելու համար անհրաժեշտ ընթացիկ գործողություններ, այդ թվում՝ զննելու և չափելու ապրանքները, դրանք տեղափոխելու մաքսային պահեստի սահմաններում, իսկ սույն Օրենսգրքի 155-րդ հոդվածի 4-րդ կետում նշված ապրանքների առնչությամբ՝ այդպիսի ապրանքների պահպանման վայրի սահմաններում՝ պայմանով, որ այդ գործողությունները չեն հանգեցնի ապրանքների վիճակի փոփոխությանը, դրանց փաթեթվածքի և (կամ) նույնականացման միջոցների խախտմանը.
2. Մաքսային մարմնի թույլտվությամբ «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների հետ կարող են կատարվել հավաքման պարզ գործողություններ, ինչպես նաև գործողություններ՝ կապված՝
    1) ապրանքների փորձանմուշների և (կամ) նմուշների ընտրության հետ.
    2) ապրանքների վաճառքի և փոխադրման (տրանսպորտային փոխադրման) համար նախապատրաստման հետ՝ ներառյալ խմբաքանակի մասնատումը, առաքումների կազմավորումը, տեսակավորումը, փաթեթավորումը, վերափաթեթավորումը, դրոշմավորումը, ապրանքային տեսքի բարելավման հետ կապված գործողությունները.
    3) տեխնիկական սպասարկման հետ՝ այն ապրանքների առնչությամբ, որոնց պահպանման ժամկետի ընթացքում պահանջվում է այդպիսի գործողությունների կատարում.
3. «Մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների հետ կատարվող գործողությունները չպետք է փոփոխեն այդ ապրանքների բնութագրերը, որոնք կապված են ծածկագրի փոփոխության հետ՝ Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկին համապատասխան.
4. Չի թույլատրվում «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների օգտագործումը ըստ իրենց ֆունկցիոնալ նշանակության.
5. «Մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված բոլոր ապրանքների կամ դրանց մի մասի առնչությամբ կարող են կատարվել այդ ապրանքների տիրապետման, օգտագործման և (կամ) տնօրինման իրավունքների փոխանցում նախատեսող գործարքներ: