Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 341 Ապրանքների, փաստաթղթերի, տրանսպորտային միջոցների, ինչպես նաև շինությունների և այլ վայրերի նույնականացումը. 1. Մաքսային հսկողության տակ գտնվող ապրանքները և դրանց փաստաթղթերը, տրանսպորտային միջոցների բեռնասրահները (հատվածամասերը), շինությունները, տարողությունները և այլ վայրեր, որտեղ գտնվում են կամ կարող են գտնվել մաքսային հսկողության ենթակա ապրանքները, կարող են մաքսային մարմինների կողմից նույնականացվել նույնականացման միջոցների կիրառմամբ, ինչպես նաև ապրանքների փորձանմուշներ և (կամ) նմուշներ վերցնելու, ապրանքների մանրամասն նկարագրության, գծագրեր կազմելու, մասշտաբային պատկերների, լուսանկարների, իլյուստրացիաների պատրաստման, ապրանքներն ուղեկցող և այլ փաստաթղթերի օգտագործման, ինչպես նաև այլ միջոցներով. 2. Նույնականացման միջոցների շարքին են դասվում կապարակնիքները, կնիքները, թվային, տառային և այլ տեսակի դրոշմավորումը, նույնականացման նշանները, դրոշմակնիքները, սեյֆ-փաթեթները և ապրանքների նույնականացումն ապահովող այլ միջոցները: Մաքսային մարմինների կողմից օգտագործվող նույնականացման միջոցների կիրառման կարգը և դրանց նկատմամբ ներկայացվող պահանջները սահմանվում են անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ. 3. Անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ կարող է սահմանվել մաքսային մարմինների կողմից օգտագործվող նույնականացման միջոցների կիրառման կարգը, այդ թվում՝ սույն Օրենսգրքի 167-րդ, 180-րդ, 192-րդ, 206-րդ և 214-րդ հոդվածներով նախատեսված նույնականացման միջոցների կիրառման կարգը. 4. Որպես նույնականացման միջոցներ մաքսային մարմինների կողմից կարող են ճանաչվել այն կապարակնիքները, կնիքները կամ նույնականացման մյուս միջոցները, որոնք կիրառվում են Միության անդամ չհանդիսացող պետությունների մաքսային մարմինների, ինչպես նաև ապրանքներն ուղարկողների կամ փոխադրողների կողմից: |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 341 5. Նույնականացման միջոցները կարող են փոփոխվել, հեռացվել, ոչնչացվել կամ փոխարինվել միայն մաքսային մարմինների կողմից կամ նրանց թույլտվությամբ, բացառությամբ դեպքերի, երբ ապրանքների ոչնչացման, անվերադարձ կորստի կամ շոշափելի փչացման իրական վտանգ գոյություն ունի: Նշված դեպքերում մաքսային մարմինն անհապաղ տեղեկացվում է նույնականացման միջոցների փոփոխման, հեռացման, ոչնչացման կամ փոխարինման մասին և ներկայացվում են նշված վտանգի գոյության ապացույցները: Մաքսային մարմնի կողմից նույնականացման միջոցների փոփոխումը, հեռացումը, ոչնչացումը կամ փոխարինումը ձևակերպվում է նույնականացման միջոցների փոփոխման, հեռացման, ոչնչացման կամ փոխարինման վերաբերյալ ակտ կազմելու միջոցով, որի ձևը սահմանվում է Հանձնաժողովի կողմից, կամ մաքսային մարմնին ներկայացված տրանսպորտային (փոխադրման), առևտրային կամ մաքսային փաստաթղթերի վրա նույնականացման միջոցների փոփոխման, հեռացման, ոչնչացման կամ փոխարինման վերաբերյալ նշումներ կատարելու միջոցով: |