FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 14

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  465

Սույն կետի առաջին և երկրորդ պարբերություններով նախատեսված հատուկ պարզեցված ընթացակարգերի կիրառման նպատակներով՝ սույն հոդվածի 1-ին կետի առաջին պարբերությունում նշված լիազորված տնտեսական օպերատորների կառույցներին, շինություններին (շինությունների մասերին) և (կամ) բաց հրապարակներին (բաց հրապարակների մասերին) ներկայացվում են սույն Օրենսգիրքն ուժի մեջ մտնելու պահին գործող՝ անդամ պետությունների օրենսդրությամբ նախատեսված պահանջներ.
3. Սույն հոդվածի 1-ին կետում նշված լիազորված տնտեսական օպերատորները կարող են դիմում ներկայացնել լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում երրորդ տիպի վկայականի տրամադրմամբ ընդգրկվելու համար՝ սույն Օրենսգրքի 433-րդ հոդվածի 5-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված պայմանը պահպանելու դեպքում, ինչպես նաև պայմանով, որ մինչև լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկվելու վերաբերյալ դիմումը մաքսային մարմնի գրանցելու օրն առնվազն 2 տարի այն առկա լինի լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում: Եթե անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան նախատեսված է եղել լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկման մասին վկայականի գործողության կասեցում, ապա նշված ժամկետը հաշվարկելիս դրա մեջ չի ներառվում այն ժամանակահատվածը, որի ընթացքում վկայականի գործողությունը կասեցվել է.
4. Սույն հոդվածի 1-ին կետում նշված իրավաբանական անձին լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում առաջին տիպի վկայականի տրամադրմամբ ընդգրկելու դեպքում լիազորված տնտեսական օպերատորի պարտավորությունների կատարման ապահովումը տրամադրվում է՝ հաշվի առնելով սույն կետը: Այն դեպքում, երբ լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկման մասին վկայականի գործողությունը չի կասեցվել սույն հոդվածի 1-ին կետում նշված իրավաբանական անձին լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկելու օրվանից 2 տարվա ընթացքում, այդ իրավաբանական անձին լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում առաջին տիպի վկայականի տրամադրմամբ ընդգրկելիս լիազորված տնտեսական օպերատորի պարտավորությունների կատարումն ապահովվում է առնվազն 700 հազար եվրոյին համարժեք չափով:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  465

Այն դեպքում, երբ լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկման մասին վկայականի գործողությունը չի կասեցվել սույն հոդվածի 1-ին կետում նշված իրավաբանական անձին լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկելու օրվանից 4 տարվա ընթացքում, այդ իրավաբանական անձին լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում առաջին տիպի վկայականի տրամադրմամբ ընդգրկելիս լիազորված տնտեսական օպերատորի պարտավորությունների կատարումն ապահովվում է առնվազն 500 հազար եվրոյին համարժեք չափով: Այն դեպքում, երբ լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկման մասին վկայականի գործողությունը չի կասեցվել սույն հոդվածի 1-ին կետում նշված իրավաբանական անձին լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկելու օրվանից 5 տարվա ընթացքում, այդ իրավաբանական անձին լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում առաջին տիպի վկայականի տրամադրմամբ ընդգրկելիս լիազորված տնտեսական օպերատորի պարտավորությունների կատարումն ապահովվում է առնվազն 300 հազար եվրոյին համարժեք չափով: Այն դեպքում, երբ լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկման մասին վկայականի գործողությունը չի կասեցվել սույն հոդվածի 1-ին կետում նշված իրավաբանական անձին լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկելու օրվանից 6 տարվա ընթացքում, այդ իրավաբանական անձին լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում առաջին տիպի վկայականի տրամադրմամբ ընդգրկելիս լիազորված տնտեսական օպերատորի պարտավորությունների կատարումն ապահովվում է առնվազն 150 հազար եվրոյին համարժեք չափով: Սույն հոդվածի 1-ին կետում նշված լիազորված տնտեսական օպերատորի կողմից տրամադրված՝ մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովումը ճանաչվում է որպես այդ անձին սույն Օրենսգրքին համապատասխան լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկելիս լիազորված տնտեսական օպերատորի պարտավորությունների կատարման ապահովում՝ մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովումը տրամադրելու օրվա դրությամբ գործող փոխարժեքով՝ Մաքսային Միության մաքսային Օրենսգրքին համապատասխան: ____________ ՀԱՎԵԼՎԱԾ 1Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի Կ Ա Ր Գ
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  465

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային մարմինների փոխգործակցության՝ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների փոխադրման (տրանսպորտային փոխադրման) ժամանակ մաքսատուրքեր, հարկեր, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքեր բռնագանձելիս և մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի բռնագանձված գումարները Եվրասիական տնտեսական միության այն անդամ պետություն փոխանցելիս, որտեղ ենթակա են վճարման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը 1. Սույն Կարգը կիրառվում է այն դեպքերում, երբ մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 61-րդ, 74-րդ և 266-րդ հոդվածներին համապատասխան ենթակա են վճարման Եվրասիական տնտեսական միության մեկ անդամ պետությունում (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություն), իսկ մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի բռնագանձումը, Օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ կետին, 77-րդ հոդվածի 5-րդ կետին և 270-րդ հոդվածի 12-րդ կետին համապատասխան իրականացվում է այլ անդամ պետության մաքսային մարմնի կողմից, որի մաքսային մարմին տրամադրված է «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների փոխադրման (տրանսպորտային փոխադրման) ժամանակ մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարման ապահովումը և (կամ) հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորության կատարման ապահովումը, կամ որի մաքսային մարմնի կողմից որպես «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների հայտարարատու հանդես եկող անձն ընդգրկվել է մաքսային փոխադրողների ռեեստրում կամ լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում, կամ որի մաքսային մարմնին տրամադրված է օտարերկրյա ֆիզիկական անձանց կողմից Միության մաքսային տարածք ժամանակավորապես ներմուծված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների հետ կապված մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարման ապահովում:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  465

2. Սույն Կարգի նպատակներով օգտագործվում են հասկացություններ, որոնք ունեն հետևյալ իմաստը` «լիազորված մարմնի միասնական հաշիվ»՝ անդամ պետության լիազորված մարմնի համար ազգային (կենտրոնական) բանկում կամ ազգային (կենտրոնական) բանկում թղթակցային հաշիվ ունեցող անդամ պետության լիազորված մարմնում բացված հաշիվ՝ այդ անդամ պետության բյուջեների միջև մուտքերի հաշվեգրման և բաշխման համար. «մաքսային մարմնի՝ դրամական միջոցների ժամանակավոր տեղաբաշխման հաշիվ»՝ Ղազախստանի Հանրապետության մաքսային մարմնի համար լիազորված մարմնում բացված հաշիվ՝ մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարման ապահովման և հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորության կատարման գումարները հաշվեգրելու համար. «արտարժութային հաշիվ»՝ մեկ անդամ պետության լիազորված մարմնի համար մյուս անդամ պետության արժույթով ազգային (կենտրոնական) բանկում բացված հաշիվ՝ մյուս անդամ պետությունների կողմից ներմուծման մաքսատուրքերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի բաշխումից ստացված մուտքերը հաշվեգրելու համար. «լիազորված մարմին»՝ անդամ պետության այն պետական մարմինը, որն իրականացնում է տվյալ անդամ պետության բյուջեի կատարման դրամարկղային սպասարկումը. «կենտրոնական մաքսային մարմիններ»՝ անդամ պետությունների պետական մարմինները, որոնք լիազորված են մաքսային գործի ոլորտում.
3. Այն անդամ պետության մաքսային մարմինը, որտեղ Օրենսգրքի 61-րդ, 74-րդ և 266-րդ հոդվածներին համապատասխան, մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը ենթակա են վճարման, այն անդամ պետության՝ մաքսային կարգավորման օրենսդրությամբ սահմանված մաքսային մարմնին, որի մաքսային մարմնին տրամադրված է մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարման ապահովումը (կամ) հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորության կատարման ապահովումը, կամ որի մաքսային մարմնի կողմից որպես «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների հայտարարատու հանդես եկող անձն ընդգրկվել է մաքսային փոխադրողների ռեեստրում կամ լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում, ուղեկցող նամակով ուղարկում է հետևյալ փաստաթղթերը՝
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  465

1) այն փաստաթղթի հաստատված պատճենը, որով, Օրենսգրքի 55-րդ հոդվածի 3-րդ կետին, 73-րդ հոդվածի 3-րդ կետին և 270-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան, մաքսային մարմինը ծանուցում է մաքսատուրքեր, հարկեր, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքեր վճարողին, ինչպես նաև այն անձանց, որոնք, Օրենսգրքին և (կամ) անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությանը համապատասխան, մաքսատուրքեր, հարկեր, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքեր վճարողի հետ մաքսատուրքերը, հարկերը վճարելու համապարտ կամ լրացուցիչ (սուբսիդիար) պարտավորություն են կրում, սահմանված ժամկետում չվճարված մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի գումարների մասին.
    2) այն փաստաթղթերի հաստատված պատճենները, որոնք ստացվել են մաքսային հսկողության անցկացման ընթացքում և (կամ) կազմվել են այդպիսի հսկողության անցկացման արդյունքներով, վարչական վարույթի, քրեական գործերով քննության կամ ստուգման ընթացքում, որոնց վարումը (անցկացումը) իրականացվում է անդամ պետությունների մաքսային կամ այլ պետական մարմինների կողմից՝ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան, և որոնցով հաստատվում է օտարերկրյա ապրանքների՝ այն անդամ պետության տարածքում գտնվելու փաստը, որի մաքսային մարմինը չի իրականացնել ապրանքների բացթողում «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան կամ անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների բացթողում Միության մաքսային տարածքում ժամանակավորապես գտնվելու համար, կամ դրանց ներմուծումն այդ անդամ պետության տարածք: Այդ փաստաթղթերի պատճենները չեն ուղարկվում այն դեպքում, երբ մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը, Օրենսգրքի 61-րդ, 74-րդ և 266-րդ հոդվածներին համապատասխան, ենթակա են վճարման այն անդամ պետությունում, որի մաքսային մարմինն իրականացրել է ապրանքների բացթողում «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան, կամ անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների բացթողում Միության մաքսային տարածքում ժամանակավորապես գտնվելու համար.
4. Ուղեկցող նամակը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները՝
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  465

1) տարանցման հայտարարագրի գրանցման համարի կամ ուղևորային մաքսային հայտարարագրի գրանցման համարի վերաբերյալ.
    2) ապահովման հավաստագրի (ապահովման հավաստագրի առկայության դեպքում) գրանցման համարի, մաքսային փոխադրողի կամ լիազորված տնտեսական օպերատորի վերաբերյալ.
    3) ըստ տեսակների բռնագանձման ու փոխանցման ենթակա մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի գումարի կամ բռնագանձման ու փոխանցման ենթակա այն մաքսատուրքերի, հարկերի գումարի վերաբերյալ, որոնք գանձվում են միասնական դրույքաչափերով, կամ միագումար մաքսային վճարի ձևով մաքսատուրքերի, հարկերի գումարի վերաբերյալ այն անդամ պետության արժույթով, որտեղ, Օրենսգրքի 61-րդ, 74-րդ և 266-րդ հոդվածներին համապատասխան, մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը ենթակա են վճարման.
    4) բյուջետային դասակարգման այն ծածկագրի վերաբերյալ, որով բռնագանձված դրամական միջոցները (փողը) ենթակա են հաշվեգրման.
5. Այն անդամ պետության՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված մաքսային մարմինը, որի մաքսային մարմնին տրամադրված է մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարման ապահովումը և (կամ) հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորության կատարման ապահովումը, կամ որի մաքսային մարմնի կողմից որպես «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների հայտարարատու հանդես եկող անձն ընդգրկվել է մաքսային փոխադրողների ռեեստրում կամ լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում, իրականացնում է մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքեր բռնագանձում՝ այդ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով, սույն Կարգի 3-րդ կետում նշված փաստաթղթերի հիման վրա: Մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը բռնագանձում են այն անդամ պետության արժույթով, որի մաքսային մարմինն իրականացնում է մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքեր բռնագանձում:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  465

2) դրամական միջոցների (փողի) մուտքագրումից բացի այլ եղանակով տրամադրված մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարման ապահովման և (կամ) հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորության կատարման ապահովման հաշվին մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի բռնագանձման դեպքում, ինչպես նաև մաքսային փոխադրողներից կամ լիազորված տնտեսական օպերատորներից մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի բռնագանձման դեպքում՝ այն անդամ պետության լիազորված մարմնի միասնական հաշվին (մաքսային մարմնի դրամական միջոցները (փողը) ժամանակավորապես տեղաբաշխելու հաշիվ) դրամական միջոցների (փողի) մուտքի օրվանից 12 աշխատանքային օրից ոչ ուշ, որի մաքսային մարմնին տրամադրված է մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարման ապահովումը և (կամ) հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորության կատարման ապահովումը կամ որի մաքսային մարմնի կողմից որպես «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների հայտարարատու հանդես եկող անձն ընդգրկվել է մաքսային փոխադրողների ռեեստրում կամ լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում.
7. Սույն Կարգի 6-րդ կետին համապատասխան փոխանցման ենթակա մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը հաշվառվում են լիազորված մարմնի միասնական հաշվում բյուջետային դասակարգման՝ բռնագանձված դրամական միջոցները (փողը) այլ անդամ պետություններին փոխանցելու համար նախատեսված առանձին ծածկագրերով, իսկ Ղազախստանի Հանրապետությունում՝ մաքսային մարմնի դրամական միջոցները (փողը) ժամանակավորապես տեղաբաշխելու հաշվում:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  465

8. Սույն Կարգի 5-րդ կետին համապատասխան մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի բռնագանձում իրականացրած՝ անդամ պետության մաքսային մարմինը, սույն Կարգի 6-րդ կետով սահմանված ժամկետի լրանալուց առաջ 3 աշխատանքային օրից ոչ ուշ, իր պետության լիազորված մարմին ուղարկում է հանձնարարական բռնագանձված դրամական միջոցները (փողը) այն անդամ պետության արտարժութային հաշվին փոխանցելու համար, որտեղ մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը ենթակա են վճարման: Բռնագանձված դրամական միջոցների (փողի) փոխանցումն այն անդամ պետության արտարժութային հաշվին, որտեղ մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը ենթակա են վճարման, ամբողջ ծավալով իրականացվում է լիազորված մարմնի կողմից՝ մաքսային մարմնի համապատասխան հանձնարարականն ուղարկելու օրվանից 3 աշխատանքային օրից ոչ ուշ: Հաշվարկային (վճարման) փաստաթղթում (վճարման հանձնարարականում) նշվում են բյուջետային դասակարգման այն ծածկագիրը, որով բռնագանձված դրամական միջոցները (փողը) ենթակա են հաշվեգրման և որի վերաբերյալ տեղեկություններն ընդգրկված են սույն Կարգի 4-րդ կետում նշված՝ մաքսային մարմնի ուղեկցող նամակում, ինչպես նաև այդ ուղեկցող նամակի ամսաթիվն ու համարը.
9. Սույն Կարգի 5-րդ կետին համապատասխան բռնագանձված դրամական միջոցները (փողը), որոնք այլ անդամ պետությունների լիազորված մարմիններից մուտքագրել են այն անդամ պետության արտարժութային հաշվին, որտեղ մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը, ենթակա են վճարման, փոխանցվում են այդ անդամ պետության բյուջե որպես եկամուտ՝ ներմուծման մաքսատուրքերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի հաշվեգրման և բաշխման համար սահմանված կարգով՝ ներմուծման մաքսատուրքերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի բաշխումից ստացված գումարներն անդամ պետության բյուջե որպես եկամուտ փոխանցելու մասով:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  465

Սույն Կարգի 5-րդ կետին համապատասխան բռնագանձված դրամական միջոցները (փողը), որոնք այլ անդամ պետություններից փոխանցվել են անդամ պետության բյուջե որպես եկամուտ, այդ անդամ պետության մաքսային մարմնի կողմից ենթակա են մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի հաշվին հաշվանցման՝ ըստ բյուջետային դասակարգման համապատասխան ծածկագրերի, տվյալ անդամ պետության արտարժութային հաշվին դրամական միջոցները (փողը) հաշվեգրելու օրվանից 10 աշխատանքային օրից ոչ ուշ.
10. Մաքսային մարմինները, Օրենսգրքի 368-րդ հոդվածին համապատասխան, փոխանակվում են Օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ կետին և 77-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան բռնագանձված մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի գումարների փոխանցման վերաբերյալ տեղեկատվությամբ.
11. Սույն Կարգի իրագործման նպատակներով՝ կենտրոնական մաքսային մարմինները փոխանակվում են անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված մաքսային մարմինների վերաբերյալ տեղեկատվությամբ՝ Օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան.
12. Սույն Կարգի իրագործման նպատակներով՝ լիազորված մարմինները փոխանակվում են իրենց պետությունների արտարժութային հաշիվների վերաբերյալ տեղեկություններով: Եթե մեկ անդամ պետության արտարժութային հաշվի վավերապայմանները փոխվում են, ապա այդ անդամ պետության լիազորված մարմինը նշված փոփոխություններն ուժի մեջ մտնելու օրվանից 10 օրացուցային օրից ոչ ուշ այլ անդամ պետությունների լիազորված մարմիններին իրազեկում է հաշվի ճշգրտված վավերապայմանների մասին: Սույն Կարգի իրագործման համար անհրաժեշտ այլ տեղեկությունների փոփոխման դեպքում լիազորված մարմինն այդ փոփոխություններն ուժի մեջ մտնելու օրվանից ոչ ուշ, քան 3 օրացուցային օր առաջ մյուս անդամ պետությունների լիազորված մարմիններին իրազեկում է այդ փոփոխությունների մասին.
13. Կենտրոնական մաքսային մարմինների հետ համաձայնեցմամբ կատարվում է փոխանակում սույն Կարգի 11-րդ կետում նշված տեղեկատվությունից տարբեր՝ սույն Կարգի իրագործման համար անհրաժեշտ այլ տեղեկատվությամբ՝ էլեկտրոնային ձևով՝ կենտրոնական մաքսային մարմինների միջոցով:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  465

20) ապրանքի համարն ապրանքների հայտարարագրում.
    21) ապրանքի ծածկագիրը՝ Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկին համապատասխան.
    22) բեռնատեղիները և ապրանքների նկարագրությունը.
    23) ապրանքի զտաքաշը.
    24) ապրանքի համաքաշը.
    25) քվոտան.
    26) նախորդող մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների տեղափոխման ժամանակ ներկայացված մաքսային հայտարարագրի գրանցման համարը.
    27) ապրանքի արժեքը՝ ապրանքի գնի արժույթով.
    28) մաքսային ընթացակարգի գործողության ժամկետի վերաբերյալ տեղեկությունները և ապրանքները մաքսային ընթացակարգով ձևակերպելու համար անհրաժեշտ այլ տեղեկություններ, ապրանքների հայտարարագրում ներկայացված տեղեկությունները հաստատող փաստաթղթերը՝ բացառությամբ այն փաստաթղթերի, որոնք նշվում են ապրանքների հայտարարագրում՝ անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությանը համապատասխան.
    29) լրացուցիչ չափման միավորը՝ Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկին համապատասխան.
    30) ապրանքի քանակը՝ լրացուցիչ չափման միավորով.
    31) մատակարարման պայմանները (մատակարարման բազիսային պայմանը և աշխարհագրական կետի անվանումը՝ մատակարարման բազիսային պայմանին համապատասխան).
    32) ապրանքի վիճակագրական արժեքը.
    33) մաքսային հսկողության արդյունքներով կազմված մաքսային փաստաթղթի համարը.
    34) ապրանքների բացթողման առանձնահատկությունները.
    35) ապրանքի մաքսային արժեքը.
    36) ապրանքի մաքսային արժեքի որոշման մեթոդը.
    37) փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնի լրացուցիչ հավելագրումները (լրացուցիչ հավելագրումների տեսակների մանրամասներով).
    38) փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնի նվազեցումները (նվազեցումների տեսակների մանրամասներով).
    39) ԱՄՆ դոլարի փոխարժեքը.
    40) մաքսային վճարների, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի, ինչպես նաև «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի (այսուհետ՝ «Միության մասին» պայմանագիր) 50-րդ հոդվածին համապատասխան սահմանված այլ տուրքերի դրույքաչափերը (ըստ վճարումների տեսակների).