FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ

article  93

ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՎԿԱՆԵՐԻՆ, ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻՆ և ԹԱՐԳՄԱՆԻՉՆԵՐԻՆ ՎՃԱՐՎՈՂ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ.
1. Վարչական վարույթի ընթացքում իրենց կատարած աշխատանքների համար փորձագետները և թարգմանիչները վարձատրվում են, եթե այդ աշխատանքները չեն մտնում տվյալ վարչական մարմնում նրանց ծառայողական կամ աշխատանքային պարտականությունների մեջ.
2. Վկաներին, փորձագետներին և թարգմանիչներին վճարումներ տրվում են Հայաստանի Հանրապետության բյուջեից կամ համապատասխան համայնքի բյուջեից` կախված այն հանգամանքից, թե որ վարչական մարմինն է հրավիրել այդ անձանց (պետական, թե տեղական ինքնակառավարման մարմին): Եթե փորձագետին կամ թարգմանչին հրավիրել է վարչական վարույթի որևէ մասնակից, ապա համապատասխան ծախսերը կրում է այդ մասնակիցը.
3. Սույն հոդվածով նախատեսված անձանց համապատասխան վճարումները կատարվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և չափով, իսկ վարչական վարույթի մասնակիցներից որևէ մեկի կողմից հրավիրված լինելու դեպքում` հրավիրողի և հրավիրվողի միջև ձեռք բերված պայմանավորվածությամբ սահմանված կարգով և չափով: