Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ article 122 Կատարման շրջադարձը. 1. Եթե լրիվ կամ մասնակի ի կատար ածված դատական ակտը բեկանվել է, և կայացվել է հայցը լրիվ կամ մասնակի մերժելու, գործի վարույթը կարճելու կամ հայցն առանց քննության թողնելու մասին նոր դատական ակտ (այսուհետ սույն հոդվածում՝ նոր դատական ակտ), ապա նոր դատական ակտով գույքը համապատասխանաբար լրիվ կամ մասնակի վերադարձվում է պարտապանին կամ շահագրգիռ այլ անձին (այսուհետ սույն հոդվածում երկուսը միասին՝ շահագրգիռ անձ), կամ շահագրգիռ անձի օգտին բռնագանձվում են դրամական միջոցներ։ Եթե անհնար է գույքը շահագրգիռ անձին վերադարձնել բնեղենով, ապա նրա օգտին դատական ակտով ենթակա են բռնագանձման համարժեք դրամական միջոցներ. 2. Դատական ակտի կատարման շրջադարձի հարցը լուծում է գործը քննած առաջին ատյանի դատարանը՝ շահագրգիռ անձի դիմումով, տվյալ դատական գործի շրջանակներում, եթե նոր դատական ակտ կայացրած դատարանը շրջադարձի հարցը չի լուծել։ Շահագրգիռ անձը կարող է դատական ակտի կատարման շրջադարձ կատարելու վերաբերյալ դիմում ներկայացնել նոր դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում. 3. Դատարանը դատական ակտի կատարման շրջադարձ կատարելու վերաբերյալ դիմում ներկայացրած անձի միջնորդությամբ կիրառում է այդ դիմումի պահանջի ապահովման միջոցներ՝ համապատասխան դատավարական օրենքով սահմանված հայցի ապահովման միջոցների կիրառման կանոններով. 4. Դատարանը դատական ակտի կատարման շրջադարձ կատարելու վերաբերյալ դիմումը քննում և դրա վերաբերյալ որոշում է կայացնում այն ստանալուց հետո՝ երկու ամսվա ընթացքում, առանց դատական նիստ հրավիրելու՝ իր նախաձեռնությամբ Ծառայությունից պահանջելով բեկանված դատական ակտի կատարման վարույթի բոլոր նյութերի պատճենները։ Դատարանը սույն մասով նախատեսված ժամկետում կարող է հրավիրել դատական նիստ, եթե դա թելադրված է գործի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների և գործում առկա ապացույցների վերաբերյալ պարզաբանումներ ստանալու կամ բացառապես դատական նիստում կատարման ենթակա դատավարական գործողությունների անհրաժեշտությամբ: Այդ դեպքում դիմումը քննվում և դրա վերաբերյալ որոշում է կայացվում դիմումը ստանալուց հետո՝ երեք ամսվա ընթացքում: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ article 122 5. Դիմումի քննության արդյունքներով դատարանի կայացրած որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից երկու շաբաթ հետո և այդ ժամկետում կարող է բողոքարկվել. 6. Ոչ դատական ակտերի կատարման շրջադարձի անհրաժեշտության դեպքում շահագրգիռ անձն իր պահանջը կարող է ներկայացնել առանձին հայցով կամ օրենքով նախատեսված այլ ընթացակարգով։ |