Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 24 Բացառիկ տարածքային ընդդատությունը. 1. Հողամասերի, շենքերի, շինությունների նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու, հողամասերը, շենքերը, շինություններն ուրիշի ապօրինի տիրապետումից հետ պահանջելու, սեփականատիրոջ կամ այլ օրինական տիրապետողի` տիրապետումից զրկելու հետ չկապված իրավունքների խախտումները վերացնելու վերաբերյալ հայցը ներկայացվում է հողամասի, շենքի, շինության գտնվելու վայրի առաջին ատյանի դատարան. 2. Անշարժ գույքն արգելանքից հանելու վերաբերյալ հայցը ներկայացվում է անշարժ գույքի գտնվելու վայրի առաջին ատյանի դատարան. 3. Ժառանգատուի պարտատիրոջ հայցը ներկայացվում է ժառանգի կամ կտակակատարի հաշվառման (գտնվելու) կամ բնակության, իսկ նշված անձանց բացակայության դեպքում՝ ժառանգության բացման վայրի առաջին ատյանի դատարան. 3.1. Սույն օրենսգրքի 27.2-րդ գլխով նախատեսված գնումների հետ կապված վեճերով գործերը քննվում են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանում. 4. Միաժամանակ բացառիկ և այլ տարածքային ընդդատություն ունեցող պահանջներով հայցը ներկայացվում է սույն հոդվածով սահմանված առաջին ատյանի դատարան: |