Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 437 Միջազգային պայմանագրից բխող հարցման կատարումը մերժելը. 1. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի հիման վրա օտարերկրյա պետության իրավասու դատարանի ներկայացրած հարցումների կատարումը կարող է մերժվել այդ պայմանագրով նախատեսված հիմքերով. 2. Եթե հարցումը ներկայացրել է այն օտարերկրյա պետության իրավասու դատարանը, որի հետ Հայաստանի Հանրապետությունը կապված է մեկից ավելի միջազգային պայմանագրերով, ապա հարցման կատարումը կարող է մերժվել, եթե` 1) մերժման համար հիմք դարձած հանգամանքը (պայմանը) նախատեսված է բոլոր միջազգային պայմանագրերով, անկախ նրանից` հարցումը կազմվել և ներկայացվել է մերժման համար հիմք դարձած հանգամանքը (պայմանը) նախատեսող, թե միջազգային այլ պայմանագրին համապատասխան. 2) հարցման կատարումը կարող է վնասել Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը, ինքնիշխանությունը և ազգային անվտանգությունը: |