Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԽԱՂԱՂ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՆՎՏԱՆԳ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ article 8 Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում պետական կառավարման համակարգի մարմինների իրավասությունը. Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում պետական կառավարման համակարգի մարմինները` ա) իրականացնում են ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում գիտատեխնիկական, ներդրումային և կառուցվածքային պետական քաղաքականությունը. բ) ապահովում են պետական սեփականություն համարվող ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների կառավարումը. գ) մշակում են անվտանգության նորմերը և կանոնները` համաձայնեցնելով կարգավորող մարմնի հետ. դ) մշակում և իրականացնում են իրենց ենթակա օբյեկտների անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումները. ե) մշակում և իրականացնում են ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների հրդեհային, տեխնիկական, սանիտարական և էկոլոգիական անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումները. զ) մշակում և իրականացնում են ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների ֆիզիկական պաշտպանության ապահովմանն ուղղված միջոցառումները. է) կազմակերպում են ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում գործունեություն իրականացնող կապերի պատրաստումը. ը) ապահովում են իրենց ենթակա ձեռնարկությունների պատրաստվածությունն ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների վթարները հակազդելու և պաշտպանական միջոցառումներ իրականացնելու գործում. թ) ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտներում և դրանց դիտարկման գոտիներում կազմակերպում և իրականացնում են ճառագայթային իրավիճակի հսկողություն. ժ) կազմակերպում և իրականացնում են միջուկային, ռադիոակտիվ նյութերի, ռադիոակտիվ թափոնների պետական հաշվառում ու հսկողություն. ժա) կազմակերպում և իրականացնում են միջուկային, ռադիոակտիվ նյութերի, ռադիոակտիվ թափոնների ներմուծման և արտահանման հսկողություն. ժբ) իրականացնում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ: |