FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ԵՐԵԽԱՅԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

article  29

Երեխայի պաշտպանության ոլորտում պարտադիր համագործակցությունը և պարտադիր ահազանգումը.
1. Երեխայի նկատմամբ բռնության կամ դրա ռիսկի դեպքին առնչվող պետական և տեղական ինքնակառավարման մարմինները կամ դրանց պաշտոնատար անձինք, ինչպես նաև բժշկական, ուսումնական, մարզական կամ խնամք տրամադրող հաստատությունները կամ ընտանեկան միջավայրին մոտ տներում խնամք տրամադրող կազմակերպությունները, անկախ ծառայություն մատուցողի սեփականության ձևից, կազմակերպաիրավական տեսակից և ֆինանսավորման աղբյուրից, պարտավոր են երեք օրվա ընթացքում, իսկ արտակարգ իրավիճակներում, ինչպես նաև անհետաձգելի լուծում պահանջող, կյանքին և առողջությանը վտանգ սպառնացող դեպքերում անհապաղ դրա մասին ահազանգել այն համայնքի մասնագիտացված սոցիալական աշխատողին, որտեղ տեղի է ունեցել դեպքը: Անհետաձգելի լուծում պահանջող, կյանքին և առողջությանը վտանգ սպառնացող դեպքերում անհապաղ արձագանքի համար համայնքի մասնագիտացված սոցիալական աշխատողներն ապահովում են շուրջօրյա հասանելիություն հերթափոխի միջոցով.
2. Յուրաքանչյուր ոք երեխայի նկատմամբ բռնության կամ շահագործման կամ դրա ռիսկի վերաբերյալ կասկածներ ունենալու դեպքում պարտավոր է այդ մասին ահազանգել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությանը կամ համայնքի ղեկավարին: Ահազանգերի և դրանցով նշված դեպքերի մասին իրավասու մարմիններին տեղեկացնելիս անձի ինքնությունը պահվում է գաղտնի, եթե նման ցանկություն է հայտնել ահազանգող անձը.
3. Մանկալքության ռիսկի դեպքում դրա մասին տեղյակ պետական և տեղական ինքնակառավարման մարմինները կամ դրանց պաշտոնատար անձինք, ինչպես նաև բժշկական, ուսումնական, մարզական կամ խնամք տրամադրող հաստատությունները կամ ընտանեկան միջավայրին մոտ տներում խնամք տրամադրող կազմակերպությունները, անկախ ծառայություն մատուցողի սեփականության ձևից, կազմակերպաիրավական տեսակից և ֆինանսավորման աղբյուրից, պարտավոր են անհապաղ, բայց ոչ ուշ, քան մեկ օրվա ընթացքում, դրա մասին ահազանգել այն համայնքի մասնագիտացված սոցիալական աշխատողին, որտեղ գտնվում է երեխան:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ԵՐԵԽԱՅԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

article  29

4. Երեխայի պաշտպանության ոլորտում պետական և տեղական ինքնակառավարման մարմինները կամ դրանց պաշտոնատար անձինք, ինչպես նաև իրավաբանական և ֆիզիկական անձինք համագործակցում են՝ ապահովելով երեխայի լավագույն շահերի առաջնահերթությունը: