Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ article 35.1 Իրավաբանական անձի պետական գրանցման ճանաչումը. 1. Տեղեկատվական համակարգում ներառված այն իրավաբանական անձինք, որոնց վերաբերյալ պետական միասնական գրանցամատյանում գրառումներ առկա չեն, կարող են դիմել գործակալություն իրենց պետական գրանցումը ճանաչելու համար: Գործակալության կողմից գրանցումը ճանաչվելու դեպքում այդպիսի իրավաբանական անձինք համարվում են գրանցված տեղեկատվական համակարգում արտացոլված սկզբնական գրանցման պահից (տարին, ամիսը, ամսաթիվը). 2. Պետական գրանցումը ճանաչելու համար գործակալություն են ներկայացվում՝ 1) դիմում, որում պետք է նշվեն տեղեկատվական համակարգում արտացոլված տվյալ իրավաբանական անձի պետական գրանցման համարը և անվանումը. 2) իրավաբանական անձի իրավասու մարմնի որոշումը կամ (համագումարի կամ օրենքով սահմանված այլ մարմնի) արձանագրությունը՝ իրավաբանական անձի գրանցումը ճանաչելու համար գործակալություն դիմելու, նոր խմբագրությամբ կանոնադրությունը, ինչպես նաև հաշվեկշռային ակտը հաստատելու մասին. 3) օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխանող նոր խմբագրությամբ կանոնադրությունը. 4) հաշվեկշռային ակտը. 5) պետական եկամուտների կոմիտեի տված հաշվեկշռային ակտը պետական եկամուտների կոմիտե ներկայացնելը հավաստող փաստաթուղթը. 6) սույն օրենքի 26-րդ հոդվածով սահմանված այն տեղեկությունները, որոնց կարող է տիրապետել միայն դիմողը. 7) իրավաբանական անձի գրանցում ստացած վերջին կանոնադրության բնօրինակը կամ դրա՝ իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի վավերացրած պատճենը կամ իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի տեղեկանք-հավաստումը՝ իրավաբանական անձի գրանցումը ճանաչելու համար գործակալություն դիմելու, նոր խմբագրությամբ կանոնադրությունը, ինչպես նաև հաշվեկշռային ակտը հաստատելու վերաբերյալ որոշում ընդունած մարմնի՝ նման լիազորություններ ունենալու մասին: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ article 35.1 3. Սույն հոդվածով սահմանված իրավաբանական անձի պետական գրանցումը ճանաչելիս՝ այնքանով, որքանով վերաբերելի են (mutatis mutandis), կիրառվում են իրավաբանական անձի անվանման գրանցման և գրանցումը մերժելու, ինչպես նաև գրանցման դիմումի քննարկման վերաբերյալ սույն օրենքով սահմանված կարգավորումները: Սույն հոդվածով սահմանված իրավաբանական անձի պետական գրանցումը ճանաչելու ակտը գործակալությունը կայացնում է դիմումի մուտքագրմանը հաջորդող երկրորդ աշխատանքային օրը, բացառությամբ ոչ առևտրային կազմակերպությունների, որոնց գրանցման ճանաչման ակտը կայացվում է դիմումի մուտքագրմանը հաջորդող տասներորդ աշխատանքային օրը. 4. Սույն հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով նախատեսված հաշվեկշռային ակտը պետք է տեղեկություններ պարունակի իրավաբանական անձի գույքի, պարտատերերին և պարտապաններին վերաբերող պարտավորությունների մասին: Հաշվեկշռային ակտի ամբողջականությունը և համապատասխանությունն օրենքի պահանջներին գործակալության կողմից չեն ստուգվում. 5. Սույն հոդվածով սահմանված իրավաբանական անձի պետական գրանցումը ճանաչելու վերաբերյալ կարգավորումները չեն կիրառվում կուսակցությունների և կրոնական կազմակերպությունների նկատմամբ: |